ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 668-Ն
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.07.14 N 786-Ն)
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ պարգԵՎավճարի ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ պարգԵՎավճար ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, պարգԵՎավճար ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 17.07.14 N 786-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճար (այսուհետ` պարգևավճար) նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների:
(1-ին կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
1.1. Սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝
1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի փրկարար ծառայությունում, քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս.
2) եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ` բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).
3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.
4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:
(1.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ. 20.09.12 N 1238-Ն, լրաց., փոփ. 17.09.15 N 1073-Ն)
1.2. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`
1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.
2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.
3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ.
4) զոհվել է (մահացել է) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.
5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:
(1.2-րդ կետը լրաց. 17.07.14 N 786-Ն, խմբ. 17.09.15 N 1073-Ն)
2. Պարգևավճարը նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):
(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1664-Ն, 17.07.14 N 786-Ն)
II. պարգԵՎավճար ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ պարգԵՎավճարի ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 17.07.14 N 786-Ն)
3. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ.
2) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.
4) համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները` 12000 դրամ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.
7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.
8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.
9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.
10) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(3-րդ կետը փոփ. 28.07.11 N 1091-Ն, 20.12.12 N 1664-Ն, 17.07.14 N 786-Ն, լրաց., փոփ. 17.09.15 N 1073-Ն, փոփ. 17.03.16 N 262-Ն)
4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12000 դրամ:
(4-րդ կետը փոփ., լրաց. 28.07.11 N 1091-Ն, լրաց. 20.09.12 N 1238-Ն, փոփ. 17.07.14 N 786-Ն, լրաց. 16.04.15 N 405-Ն, 17.09.15 N 1073-Ն, խմբ. 17.03.16 N 262-Ն)
5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:
(5-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն, 20.12.12 N 1664-Ն, փոփ., խմբ. 17.07.14 N 786-Ն, փոփ. 16.04.15 N 405-Ն, խմբ. 17.09.15 N 1073-Ն)
5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝
1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.
2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:
(5.1-ին կետը լրաց. 17.07.14 N 786-Ն, փոփ. 16.04.15 N 405-Ն, խմբ. 17.09.15 N 1073-Ն)
6. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող (չստացող)՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:
(6-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն, լրաց. 17.09.15 N 1073-Ն)
7. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ՝ կենսաթոշակառու) լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի) համար՝ լրացուցիչ 20000 դրամ.
2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:
(7-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 28.07.11 N 1091-Ն, փոփ. 17.07.14 N 786-Ն, լրաց. 17.09.15 N 1073-Ն)
8. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:
(8-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
III. պարգԵՎավճարԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 17.07.14 N 786-Ն)
9. Զինվորական կենսաթոշակ ստացող անձը պարգևավճար նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է համապատասխան այն մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
(9-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն, 17.07.14 N 786-Ն)
10. Զոհված զինծառայողի՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան այն մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով պարգևավճար չի ստանում:
(10-րդ կետը փոփ. 20.09.12 N 1238-Ն, 17.07.14 N 786-Ն)
10.1. Այլ պետություններում մարտական գործողությունների այն մասնակիցը, որը պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունի (չի ստանում), պարգևավճարն ստանալու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
(10.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1091-Ն, փոփ. 17.07.14 N 786-Ն)
11. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկը զոհված զինծառայողի գծով պարգևավճար է ստանում, ապա ընտանիքին տրվող պարգևավճարը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամը ստանում է կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ:
(11-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
12. Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ օգնությունն ստանալու իրավունք ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:
(12-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
13. Ընտանիքի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամի պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի պարգևավճարի բաժինը հաշվարկվում է ընտանիքին տրվող պարգևավճարի գումարը (առանց սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխաների համար տրվող պարգևավճարի գումարի) ընտանիքի՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) պահանջով նրա պարգևավճարի բաժինն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժինը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը: Պարգևավճարի առանձնացված բաժինը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(13-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն, խմբ. 17.09.15 N 1073-Ն)
13.1. Ընտանիքի՝ սույն կարգի 13-րդ կետում նշված պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է այդ անդամի դիմումի հիման վրա, ընդ որում՝
1) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) եթե սույն կետով սահմանված դիմումը ներկայացվել է պարգևավճարը բաժնով ստացող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժինը) վերահաշվարկվում է պարգևավճարը բաժնով ստացող անձի դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:
(13.1-ին կետը լրաց. 17.09.15 N 1073-Ն)
14. Պարգևավճարը նշանակվում է`
1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու օրվանից.
2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`
ա. կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակի (կամ ծերության նպաստի) իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
գ. սույն կարգի 3-րդ կետի 9-րդ ենթակետում, 5-րդ և 5.1-ին կետերում նշված դեպքերում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվանից), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) կամ մահանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
3) սույն կարգի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.
4) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո:
(14-րդ կետը խմբ. 20.09.12 N 1238-Ն, փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն, փոփ. 17.09.15 N 1073-Ն)
15. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում, վերականգնվում, պարգևավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
16. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պարգևավճարը նշանակում, վճարումն ապահովում, չվճարված պարգևավճարի գումարների վճարումն ապահովում, պարգևավճարի գործը (փաստաթղթերը) վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665 -Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 17.07.14 N 786-Ն)
16.1. Պարգևավճարի ավելի վճարված գումարների հետգանձումն իրականացվում է ավելի վճարված կենսաթոշակի գումարների հետգանձման համար սահմանված կարգով:
(16.1-ին կետը լրաց. 20.09.12 N 1238-Ն, փոփ. 17.07.14 N 786-Ն)
17. Եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի (կամ նպաստի) գործին կարվում է պարգևավճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե անձը կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պարգևավճարի գործ:
(17-րդ կետը փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն)
18. Յուրաքանչյուր ամսվա պարգևավճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Եթե անձը կենսաթոշակառու է, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի (կամ նպաստի) հետ միասին:
(18-րդ կետը փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 17.07.14 N 786-Ն)
20. (կետն ուժը կորցրել է 17.07.14 N 786-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 17.07.14 N 786-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 17.07.14 N 786-Ն)
IV. պարգԵՎավճարԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը փոփ. 17.07.14 N 786-Ն)
23. Պարգևավճարը նշանակելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը:
(23-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ. 20.09.12 N 1238-Ն, փոփ., լրաց. 17.07.14 N 786-Ն, փոփ. 17.09.15 N 1073-Ն)
24. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝
1) դիմումը.
2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
4) սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին:
5) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝
ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը կամ նույնականացման քարտերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները և դրանց պատճենները,
բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,
գ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,
դ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:
(24-րդ կետը խմբ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1238-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.07.14 N 786-Ն, փոփ. 17.09.15 N 1073-Ն)
(հավելվածը փոփ. 28.07.11 N 1091-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1238-Ն, փոփ. 20.12.12 N 1664-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.07.14 N 786-Ն, լրաց., փոփ. 16.04.15 N 405-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.09.15 N 1073-Ն, փոփ., խմբ. 17.03.16 N 262-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 668-Ն որոշման
Ձև
___________________________________ (մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զինծառայող |
____________________________________________________________________________________________ |
Ծնվել է _____________________________________________________________________________________ |
Բնակվել է ___________________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________ |
Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:
Տեղեկանքը տրամադրող ստորաբաժանման անվանումը_____________________________________ |
Ստորաբաժանման ղեկավար |
________________________________________ |
___ ___________ 20 թ.
Կ.Տ. |
(հավելվածը լրաց. 28.07.11 N 1091-Ն, փոփ. 17.07.14 N 786-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման |
Ձև
——————————————————
(մարմնի անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ
Տրվում է _________________________________________________________________________
(մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը,
անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)
առ այն, որ նա ____________________________-ի |
________________________________ |
(ընտանիքի անդամի ազգակցական կապը)
(մահացած զինծառայողի անունը, ազգանունը)
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի ____-րդ
(կետը) |
(հղում համապատասխան մասին և (կամ) կետին)
համաձայն՝ _______________________________________________________________________
(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)
ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:
Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար (համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին):
Ստորաբաժանման ղեկավար _______________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
___ ___________ 20 թ.
Կ.Տ.
(հավելվածը լրաց. 17.07.14 N 786-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|