ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի N 68-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 12-ի N 68-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Թունյան |
- ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Նալբանդյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Ս. Դարբինյան |
- Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Դարբինյան |
- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության տեսչության պետ |
Մ. Սայադյան |
- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Է. Շարմազանով |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Բաղդասարյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ս. Քառյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Թումանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Ս. Ժամհարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան |
Թ. Շահվերդյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան |
Զ. Վարդանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան |
Հ. Գրիգորյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան |
Ա. Պողոսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Այվազյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ |
Ա. Եղիազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Գ. Նազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ռ. Սարգսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Կ. Աթոյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ա. Հարությունյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.01.2017, N 38-Ա | 20.01.2017, N 68-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|