Basic information
Number
N 253-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (29.07.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
28.07.2017
Signing organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Signing date
28.07.2017
Effective date
29.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

28 հուլիսի 2017 թ.

N 253-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ «ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԵԱՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18֊րդ կետի 4-րդ ենթակետը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 29-րդ և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածներով

 

Հրամայում եմ`

 

1. Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի դրույթներով «ԱԼԵՔՍ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության 11.04.2017թ. թիվ 18025 դիմումը համարել բավարարված։

2. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 24.07.2017թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 01272278), ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հացիկի խճ. 6/1 հասցեում տրամադրել «Փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության» լիցենզիա։

3. «ԱԼԵՔՍ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանն ընդգրկել ԵԱՏՄ մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում և տրամադրել մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայական։

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Վ. Միրումյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation