ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
9 փետրվարի 2016 թ.
N 462-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 76-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը նվազեցնել 464,190.6 հազար դրամով,
2) ծախսերի գումարը նվազեցնել 684,532.3 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 220,341.7 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |