«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 14 հուլիսի 2017 թ.  | 
թիվ 16-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 35-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 29-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
| 
 Նախագահ`  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1  | 
ՁԵՎ 12-առևտուր
(տարեկան)
| 
 | 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 
 20 թ.  | 
| 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:  | |||||||||||||||||||||||||
| 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը`  | |||||||||||||||||||||||||
| 
 Ներկայացնում է ___________________________________________________________________ Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__| 
 
 
 
 
 
 
 
 
 ______________________________________________________________________|__|__|__|__| 
 
 
 
 
 
  | |||||||||||||||||||||||||
| 
 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ  | |||||||||||||||||||||||||
| 
 Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:  | |||||||||||||||||||||||||
ԲԱԺԻՆ 1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
| 
 հազար դրամ (մեկ տասնորդական նիշով)  | 
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի համարը  | 
 Փաստացի տարեսկզբից  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
| 
 Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին  | 
 110  | 
|
| 
 Ընդամենը եկամուտներ  այդ թվում `  | 
 115  | 
|
| 
 տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ  | 
 115.1  | 
|
| 
 օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ  | 
 115.2  | 
|
| 
 այլ եկամուտներ  | 
 115.3  | 
|
| 
 Ընդամենը ծախսեր  այդ թվում `  | 
 120  | 
|
| 
 աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված միջոցներ  | 
 120.1  | 
|
| 
 հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր  | 
 120.2  | 
|
| 
 հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր  | 
 120.3  | 
|
| 
 ամորտիզացիոն մասհանումներ  | 
 120.4  | 
|
| 
 այլ ծախսեր  | 
 120.5  | 
|
| 
 Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջին(տող 125 = տող 110 + տող 115 - տող 120 )  | 
 125  | 
ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 
 Առկա վաճառատեղերի քանակը, միավոր  | 
 130  | 
|
| 
  Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ   | 
 135  | 
| 
 Ղեկավար  | 
 ______________________ (Ազգանուն, անուն)  | 
 ___________________ (Ստորագրություն)  | 
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 ______________________ (Ազգանուն, անուն)  | 
 ___________________ (Ստորագրություն)  | 
| 
 « _ _ » ______ ____20___թ.  | ||
| 
 Հավելված 2  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 12- ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1` Եկամուտներ և ծախսեր,
2) բաժին 2` Ընդհանուր տեղեկություններ:
6. Տող 110-ը ներառում է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդը:
7. Տող 115-ը ներառում է հաշվետվության 115.1, 115.2 և 115.3 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը (տող 115 = տող 115.1+ տող 115.2 + տող 115.3):
8. Տող 115.1-ը ներառում է տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը, որը գանձվում է շուկաներում վաճառք իրականացնող անձանցից` տեղահատկացման համար:
9. Տող 115.2-ը ներառում է այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու համար. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրման, մթերքները սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում պահպանման, հատուկ սանիտարական հագուստների տրամադրման և այլնի համար:
10. Տող 115.3-ը ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները:
11. Տող 120-ը ներառում է 120.1-ից մինչև 120.5-րդ տողերի հանրագումարը (տող 120 = տող 120.1 + տող 120.2 + տող 120.3 + տող 120.4 + տող 120.5):
12. Տող 120.1-ը հաշվառվում է.
1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,
2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,
3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ:
13. Տող 120.2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:
14. Տող 120.3-ը ներառում է հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:
15. Տող 120.4 -ը ներառում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:
16. Տող 120.5 -ը ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների ծախսերը և այլն:
17. Տող 125-ը ներառում է 110 և 115 տողերի գումարը և 120 տողի տարբերությունը (տող 125 = տող 110 + տող 115 – տող 120):
18. Տող 130-ը ներառում է հաշվետու տարվա վերջին շուկայում առկա վաճառատեղերի քանակը:
19. Տող 135-ի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի բաժանելով:
1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
20. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.10.2018, թիվ 17-Ն | 01.01.2019, թիվ 16-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|