Գլխավոր տեղեկություն
Համար
N 1531-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1531-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ մայրուղու ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի ու հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել՝ առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.

2) նպաստում է խցանումների առաջացմանը.

3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:

2. Նախքան Երևան քաղաքի Հին Սիլիկյան-Աշտարակ մայրուղու ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքի և հողատարածքների օտարման իրականացման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթները համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.

2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հունվարի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝

ա. գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքների անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1531-Ն որոշման

NN
ը/կ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

1

01-001-0108-0174 Նազարբեկյան թաղամաս 31/10

01-001-0108-0328 Նազարբեկյան թաղամաս 31/4

01-001-0108-0329 Նազարբեկյան թաղամաս 31/12

01-001-0108-0389 Նազարբեկյան թաղամաս 31/11

01-001-0108-0390 Նազարբեկյան փողոց 31/14

01-001-0109-0019 Մազմանյան փողոց 1

01-001-0109-0022 Գ. Չաուշի փողոց 2

01-001-0109-0183 Աջափնյակ Գ.Չաուշի փողոց 2/1

01-001-0109-0294 Գ.Չաուշի 6

01-001-0109-0347 Գ.Չաուշի փողոց 2/1

01-001-0109-0348 Աջափնյակ Գ. Չաուշի փողոցի սկզբնամասում հողամաս

01-001-0109-0433 Չաուշի 26/3

01-001-0109-0470 Չաուշի 2/7

01-001-0109-0471 Գ.Չաուշի փողոց 10/6

01-001-0109-0509 ծածկագրով հողամաս

01-001-0109-0650 Չաուշի փողոց 10/5

01-001-0201-0001 ծածկագրով հողամաս

01-001-0201-0060 Աջափնյակ Մազմանյան փողոց 4 դիմաց խանութ

01-001-0201-0205 Աջափնյակ Շիրազի փողոց 52/4 կրպակ

01-001-0201-0167 Աջափնյակ Մազմանյան փողոց 2 դիմաց

01-001-0201-0170 Աջափնյակ Մազմանյան փողոց 4 շենքի դիմաց

01-001-0201-0225 Շիրազի փողոց 52/3

01-001-0450-0087 Սիլիկյան թաղամաս 1/5

01-001-0450-0088 Գ-1 թաղամաս 2/3

01-001-0450-0098 Գ-1 թաղամաս 4/7

01-001-0450-0099 Գ-1 թաղամաս 2/18

01-001-0450-0102 Գ-1 թաղամաս 2/16

01-001-0450-0103 ծածկագրով հողամաս

01-001-0450-0104 Գ-1 թաղամաս

01-001-0450-0105 ծածկագրով հողամաս

01-001-0450-0106 Գ-1 թաղամաս

01-001-0450-0107 Գ-1 թաղամաս 2/15

01-001-0450-0113 Շահումյան- 2

01-001-0450-0134 Սիլիկյան հին խճուղի 60/1

01-001-0582-0002 Գ-1

01-001-0582-0004 Գ-1 թաղամաս 42/7

01-001-0582-0005 Գ-1 թաղամաս 42/8

01-001-0582-0006 Գ-1 թաղամաս 42/9

01-001-0582-0007 Գ-1 թաղամաս 42/10

01-001-0582-0008 Գ-1 թաղամաս 42/11

01-001-0582-0011 Գ-1 թաղամաս 42/12

01-001-0582-0012 Գ-1 թաղամաս 42/14

01-001-0582-0013 Գ-1 թաղամաս 42/15

01-001-0582-0014 Գ-1 թաղամաս 42/13

01-001-0582-0015 Գ-1 թաղամաս 42/16

01-001-0585-0001 Գ-1

01-001-0586-0001 Գ-1

01-001-0587-0001 ծածկագրով հողամաս

01-001-0593-0002 Գ-1 թաղ. Սիլիկյան հին խճուղի 62/2

01-001-0595-0017 Գ-1 թաղամաս

01-001-0595-0018 Գ-1

01-001-0595-0019 Գ-1 թաղամաս

01-001-0595-0020 Գ-1 թաղամաս

01-001-0595-0021 Գ-1 թաղամաս

01-001-0595-0034 Գ-1 թաղամաս 2/10

01-001-0595-0035 ծածկագրով հողամաս

01-001-0595-0081 Գ-1 թաղամաս 4/9

01-001-0102-0200 Աջափնյակ Աշտարակի խճուղի 7

01-001-0108-0009 Աջափնյակ Գ.Չաուշի 21 առևտրի սրահ

01-001-0108-0166 Նազարբեկյան թաղամաս 31/7

01-001-0108-0173 Աջափնյակ Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհին հարող տարածքում

01-001-0108-0357 Աջափնյակ Չաուշի փողոց 1/6

01-001-0109-0024 Աշտարակի խճուղի Գ. Չաուշի 10/10

01-001-0554-0193 Շիրազի փողոց 51

01-001-0102-0010 ծածկագրով հողամաս

01-001-0103-0046 ծածկագրով հողամաս

01-001-0108-0001 ծածկագրով հողամաս

01-001-0109-0001 ծածկագրով հողամաս

01-001-0109-0029 Աջափնյակ Չաուշի փողոց 34 ավտոտեխսպասարկման կայան

01-001-0109-0349 Երևան, Աջափնյակ Չաուշի փողոց Աշտարակի խճուղի աջակողմյան հատվածում

01-001-0201-0166 Մազմանյան փողոց 2/6

01-001-0201-0247 Մազմանյան փողոց 2/7

01-001-0450-0001 ծածկագրով հողամաս

01-001-0450-0085 ծածկագրով հողամաս

01-001-0554-0002 Հ/Ա Գ-3 թաղամաս

01-001-0554-0049 ծածկագրով հողամաս

01-001-0554-0050 ծածկագրով հողամաս

01-001-0554-0070 ծածկագրով հողամաս

01-001-0554-0075 Աջափնյակ Գ-1 թաղամաս 1/10

01-001-0554-0081 Աջափնյակ Շիրազի փողոց 51/3

01-001-0554-0197 Աջափնյակ Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի ձախակողմյան մասում

01-001-0554-0198 ծածկագրով հողամաս

01-001-0554-0230 Գ-1 թաղամաս 1/31

01-001-0554-0236 Գ-1 թաղամաս 1/32

01-001-0554-0246 Աջափնյակ Շիրազի փողոց 51/1

01-001-0595-0030 Գ-1 թաղամաս հ. 2/5

01-001-0595-1000 ծածկագրով հողամաս

01-001-0656-0001 ծածկագրով հողամաս

01-001-1053-0001 ծածկագրով հողամաս

01-001-1054-0001 ծածկագրով հողամաս

01-001-1056-0001 ծածկագրով հողամաս

01-001-1190-0001 ծածկագրով հողամաս

01-001-1419-0001 ծածկագրով հողամաս

01-001-1420-0001 ծածկագրով հողամաս

01-001-1421-0001 ծածկագրով հողամաս

01-001-1423-0001 ծածկագրով հողամաս

01-001-1423-0002 ծածկագրով հողամաս

01-001-1425-0001 ծածկագրով հողամաս

01-001-1460-0001 ծածկագրով հողամաս

01-001-1461-0001 ծածկագրով հողամաս

01-001-0103-0030 ծածկագրով հողամաս

01-001-0103-0086 Երևան, Աջափնյակ Աշտարակի խճուղի 7/4 խանութ

01-001-0103-0088 Երևան, Աջափնյակ Աշտարակի խճուղի 7/3 խանութ

01-001-0103-0090 Երևան, Աջափնյակ Աշտարակի խճուղի 7/2 խանութ

01-001-0108-0005 ծածկագրով հողամաս

01-001-0108-0164 Երևան, Աջափնյակ Նազարբեկյան թաղամաս 1/3 հարսանյաց սրահ

01-001-0108-0167 Գ-3 թաղ. անավարտ շենք

01-001-0108-0307 Նազարբեկյան 1/5 բն. տուն

01-001-0108-0308 Նազարբեկյան 39/1 հող

01-001-0108-0309 Նազարբեկյան 39/4 հող

01-001-0108-0405 Երևան, Աջափնյակ Նազարբեկյան թաղամաս 1/10

01-001-0450-0077 Երևան, Աջափնյակ Սիլիկյան թաղամաս 10 փողոց 1/15

01-001-0450-0135 Երևան, Աջափնյակ Գ-1 թաղամաս 42/3 հողամաս

01-001-0450-0169 Երևան, Աջափնյակ Սիլիկյան 10 փողոց 1/11

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան