Գլխավոր տեղեկություն
Համար
N 505-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.05/1(525) Հոդ.488
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2003 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 505-Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի n 2081-ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Քիմբերլի գործընթացի հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Քիմբերլի գործընթացի հավաստագրերի տպագրական ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 5 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող` բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների մաքսային ձևակերպումներն իրականացնել միայն Քիմբերլի գործընթացի հավաստագրի առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 24.12.09 N 1489-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 7
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 505-Ն որոշման

 

կ ա ր գ

Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման

 

1. Սույն կարգով կարգավորվում է բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների (այսուհետ` ալմաստներ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման կարգը:

(1-ին կետը փոփ. 24.12.09 N 1489-Ն)

2. Ալմաստների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել միայն արտահանող երկրի կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի առկայության դեպքում: Ներկրված բնական ալմաստներն ուղեկցող Քիմբերլի գործընթացի հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) կտրոնի «Մաքսատան նշագրում» տողում դրվում է համապատասխան մաքսատան ծառայողի ստորագրությունն ու կնիքը:

3. Հավաստագրով Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման դեպքում այն ենթակա է հաշվառման, գրանցման և հրապարակման լիազորված մարմնի կողմից` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի սահմանած պահանջների:

4. Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանումը կարող է իրականացվել միայն լիազորված մարմնի կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում: Արտահանումը կարող է իրականացվել միայն Քիմբերլի գործընթացի անդամ հանդիսացող պետություններ:

5. Հայաստանի Հանրապետությունից ալմաստներ արտահանելու նպատակով հավաստագիր ստանալու համար հայտարարատուն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` www.e-gov.am) լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը).

3) տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.

4) տեղեկանք՝ տվյալ օրվա դրությամբ իր մոտ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը կամ արտահանումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նման թույլտվության կամ այլ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(5-րդ կետը խմբ. 29.01.16 N 62-Ն)

5.1. Հավաստագիր ստանալու համար հայտարարատուն դիմումը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով: Հավաստագիր ստանալու համար դիմումը համարվում է ընդունված որակավորող մարմնում մուտքագրվելու օրվանից: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտարարատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

(5.1-ին կետը լրաց. 29.01.16 N 62-Ն)

5.2. Հավաստագիր ստանալու համար հայտարարատուն էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) «Լիցենզիաների, վկայականների և հավաստագրերի հայտերի ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նշելուց հետո ընտրում է «Քիմբերլի գործընթացի հավաստագրի տրամադրում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում դիմումը՝ համաձայն N 1 ձևի` կցելով սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը: Դիմումի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո դիմումը և կից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX):

(5.2-րդ կետը լրաց. 29.01.16 N 62-Ն)

5.3. Հավաստագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված եղանակով հայտարարատուին է հանձնվում դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պարագայում): Փաստաթղթերի բնօրինակները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե հավաստագիրը ստանալու մասին դիմումը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(5.3-րդ կետը լրաց. 29.01.16 N 62-Ն)

6. Լիազորված մարմինը հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է հավաստագիր:

(6-րդ կետը փոփ. 29.01.16 N 62-Ն)

7. Հավաստագիր ստանալու համար դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին կամ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված կամ չեն համալրվել սույն կարգի 7.1-ին կետով նախատեսված ժամկետում: Դիմումի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հայտարարատուին` դիմումում նշված եղանակով:

(7-րդ կետը խմբ. 29.01.16 N 62-Ն)

7.1. Սույն կարգի 5-րդ կետում նշված պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված եղանակով դրա մասին տեղեկացվում է հայտարարատուին և առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք շտկել ու կրկին ներկայացնել: Փաստաթղթերը համալրելու և ներկայացնելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(7.1-ին կետը լրաց. 29.01.16 N 62-Ն)

8. Լիազորված մարմնի ներկայացուցիչն իրավասու է ներկա գտնվելու ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողություններին։ Մաքսատունը ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողությունների կատարման վայրի և նախատեսվող ժամանակի մասին նախօրոք տեղեկացնում է լիազորված մարմնին։

Ներմուծված ալմաստների մաքսային սահմանով բացթողումն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից հավաստագրի կտրոնի հեռացման և հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքը դրված լինելու դեպքում։ Հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքի առկայությունը հավաստում է լիազոր մարմնի կողմից հավաստագրի կտրոնը հեռացված լինելու փաստը:

(8-րդ կետը խմբ. 10.02.05 N 212-Ն)

9. Դիմողը հավաստագիր ստանալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Ներմուծման և արտահանման դիմումների հաշվառման համար վարվում են առանձին հաշվառման գրանցամատյաններ` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրով սահմանված պահանջների:

(հավելվածը խմբ. 10.02.05 N 212-Ն, փոփ. 24.12.09 N 1489-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.01.16 N 62-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՔԻՄԲԵՐԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտարարատու__________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում) կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)

 
Գտնվելու վայրը ___________________________________________________________________

 (իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 
Գործունեության իրականացման վայրը __________________________________________________
 
Քիմբերլի գործընթացի հավաստագրով արտահանման ենթակա ապրանքի
ծածկագիրը______________________________________________________________________

(նշվում է ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը)

 
Իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը ______________________________________________________________
 
Հետադարձ ծանուցման եղանակը (առձեռն, էլեկտրոնային, փոստ)_____________________________

(դաշտը լրացվում է հայտարարատուի ցանկությամբ)

 

Խնդրում եմ տրամադրել Քիմբերլի գործընթացի հավաստագիր` Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանման համար:

Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը).

2) տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.

3) առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում տեղեկանք՝ տվյալ օրվա դրությամբ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին.

4) այլ փաստաթղթեր (հայտարարատուի ցանկությամբ).

5) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը կամ արտահանումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նման թույլտվության կամ այլ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 Հայտարարատու ____________________________

 _________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

    
 

 ______ ___________ 20___ թ.

(ձևը լրաց. 29.01.16 N 62-Ն)

 

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 505-Ն որոշման


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան