Basic information
Number
N 1484-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.12.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.12.10/60(295) Հոդ.1170
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.11.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.11.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.11.2003
Effective date
20.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2003 թվականի N 1484-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 457,0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 447 հեկտարը, որից՝ 27,6 հեկտար վարելահող, 205.4 հեկտար արոտ, 214.0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 0.24 հեկտար վարելահողը` անհատույց օտարելու համար.

բ) 10.0 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` անհատույց օտարելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 13-ի N 1484-Ն որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 0.24 0.24        
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 10.0 10.0        
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա            
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ պահպանվող տարածքներ Պ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
Ընդամենը   10.24 10.24         

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation