Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2016 թվականի N 89-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 34-րդ կետի 1-ին ենթակետը «հայտի» բառից հետո լրացնել «կամ հանձնարարության» բառերով.

2) 40-րդ կետը «գրավոր հայտերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գրավոր հանձնարարության» բառերով.

3) 41-րդ կետը «հայտում» բառից հետո լրացնել «կամ հանձնարարությունում» բառերով.

4) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովադակությամբ նոր պարբերությամբ.

«Անձին ձերբակալելու կամ կալանավորելու ընթացքում կամ դրանից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմնի գտնվելու կամ այլ վայրում ձերբակալված և (կամ) կալանավորված անձի մասնակցությամբ անհետաձգելի քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում ուղեկցումը (պահպանությունը) իրականացվում է առանց հայտի և անհապաղ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնին տրված գրավոր հանձնարարության հիման վրա:».

5) 45-րդ կետը լրացնել հետևյալ բովադակությամբ նոր պարբերությամբ.

«Ուղեկցող ստորաբաժանմանն առձեռն տրամադրվում է գրավոր հանձնարարության երկու օրինակ, որոնցից մեկն ուղեկցող ստորաբաժանման կողմից պետք է անհապաղ հանձնվի ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ:».

6) 46-րդ կետը «հայտը» բառից հետո լրացնել «կամ հանձնարարությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան