Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2016-02.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.211
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 202-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 244-րդ հոդվածի 4-րդ, 257-րդ հոդվածի 4-րդ, 269-րդ հոդվածի 4-րդ մասերի և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 202-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների, բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների:

2. «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն կամ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով հայտարարատուն կամ անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձը (այսուհետ` հայտատու) էլեկտրոնային (secretariat@minfin.am) կամ թղթային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ (տեղեկությունները ներառում են վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում), անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը).

2) տեղեկություններ վերամշակման ենթակա օտարերկրյա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

3) տեղեկություններ վերամշակման ժամկետի վերաբերյալ.

4) տեղեկություններ վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների նկատմամբ հետագայում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ.

5) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

6) տեղեկություններ ներմուծվող ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է.

7) եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են պատվիրատուին կամ պատվիրատուի կողմից նախանշված այլ անձին`

ա. դիմում` համաձայն N 1 ձևի,

բ. պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի պատճենը և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը.

8) եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են համաձայն ստորագրված արտահանման պայմանագրերի`

ա. դիմում` համաձայն N 1 ձևի,

բ. մատակարարման պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի պատճենը և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը.

9) ներքին սպառման համար օտարերկրյա ապրանքների վերամշակման դեպքում`

ա. դիմում` համաձայն N 1 ձևի,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը,

գ. արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին տեղեկություններ:

3. Թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Եթե ապրանքները «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես թույլտվություն հայտարարատուն իրավունք ունի օգտագործելու մաքսային հայտարարագիրը: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքում» կամ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը նշված համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

4. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

5. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնի կազմում գտնվող մաքսային մարմնում (այսուհետ` մաքսային մարմին):

6. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտատուին:

7. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

8. Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերի պահանջները:

9. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 2-րդ կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված հաշվարկում ներկայացված` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի չափաքանակները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված ստանդարտ չափաքանակներին կամ համանման ապրանքների համար հաստատված և կիրառվող չափաքանակներին, ապա թույլտվության տրամադրումից հետո լիազոր մարմնի որոշմամբ հայտատուի ներկայացրած տվյալները ենթակա են փորձաքննության:

10. Փորձաքննությունն իրականացվում է գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գործող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից` մաքսային մարմնի սահմանած` փորձաքննության անցկացման կարգի համաձայն:

11. Փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կազմում է նոր ճշգրտված թույլտվություն` մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով անվավեր ճանաչելով նախկին թույլտվությունը և պատշաճ ձևով իրազեկում հայտատուին:

12. Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը, երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ձևով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

13. Թույլտվության տրամադրման մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Թույլտվություն ստացած անձի գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա կամ, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմնի նախաձեռնությամբ թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և (կամ) լրացումներ` մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով: Եթե անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, ապա դրա վերաբերյալ թույլտվությանը կից ներկայացվում է փոփոխությունների և (կամ) լրացումների մասին մաքսային մարմնի կողմից սահմանված ձևի թերթիկ:

15. Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանի (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին

 

Դիմող________________________________________________________________________

 (վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

 ________________________________________________________________________________

 (անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը _______________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվություն:

 

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի, կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի, կամ արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի, կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:

2. «Վերամշակում` մաքսային տարածքում» կամ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների հաշվարկը։

3. Տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ (տեղեկությունները ներառում են վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձանց անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը):

4. Տեղեկություններ վերամշակման ենթակա օտարերկրյա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ:

5. Տեղեկություններ վերամշակման ժամկետի վերաբերյալ:

6. Տեղեկություններ վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների նկատմամբ հետագայում իրականացման ենթակա գործողությունների վերաբերյալ:

7. Տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին:

8. Ներմուծվող ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին տեղեկություններ (ապրանքի` անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը), եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

9. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_________________________________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _____________________    ___________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

 ____ ______________ 20  թ.

 

 Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման

 

1. Տրվում է________________________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________________________

(փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը (առկայության դեպքում)

 

2.

NN
ը/կ

Վերամշակման
համար
ներմուծվող
օտարերկրյա
ապրանքներ

Վերամշակման արդյունքը

Վերամշակման
արդյունքում
գոյացած

անվա-նումը

ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

քանակու-թյունը

մաք-սային արժեքը

անվա-նումը

ապրանքի ծած-կագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

քանա-կությունը

մաքսային արժեքը

թափոնները

արտադրական
կորուստները

մնացորդները

անվա-նումը

ապրանքի ծածկա-գիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

քանա-կությունը

մաք-սային արժեքը

մաքսային ընթա-ցակարգի ծածկա-գիրը

անվա-նումը

ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

քանա-կությունը

անվա-նումը

ապրանքի ծածկա-գիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

քանա-կությունը

մաքսային արժեքը

մաք-սային ընթա-ցակարգի ծածկա-գիրը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

2. Ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման եղանակը (եղանակները)
3. Տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինելու մասին

N/N

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

Մաքսային արժեքը

 

1.

2.

3.

4.

4. Ապրանքների վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը
5. Վերամշակման ժամկետները
6. Վերամշակման երկարաձգման ժամկետը
7. Վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձը (անձինք) (անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
8. Պայմանագիրը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, համաձայն որի իրականացվում է վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը (այլ փաստաթղթի կամ պայմանագրի համարը և ամսաթիվը, արտասահմանյան կազմակերպության անվանումը) կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթուղթ
9. Մաքսային մարմին (մարմիններ). («Վերամշակում` մաքսային տարածքում» կամ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում իրականացնող մարմին)
10. Մաքսային մարմնի հատուկ նշումներ
Սույն թույլտվության 2-րդ կետի 4-րդ, 8-րդ, 12-րդ և 20-րդ սյունակներում, ինչպես նաև 4-րդ կետի  4-րդ սյունակում նշված «Մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

_____________________________

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

________________________

(անունը, ազգանունը)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 202-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար պահանջվող թույլտվության ստացման հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների, բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների:

2. Ապրանքները, որոնք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված այն արտոնությունների կիրառմամբ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներով, կարող են ձևակերպվել «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով դրանց վերանորոգման գործողություններ կատարելու համար:

3. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով հայտարարատուն կամ անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձը (այսուհետ` հայտատու) էլեկտրոնային (secretariat@minfin.am) կամ թղթային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`

1) տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ (տեղեկությունները ներառում են վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում), անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը).

2) տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ.

3) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին.

4) տեղեկություններ արտահանվող ապրանքների վերամշակման գործընթացների և վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է.

5) տեղեկություններ վերամշակման ժամկետի վերաբերյալ.

6) արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում`

ա. դիմում` համաձայն N 3 ձևի,

բ. պատվիրատուի և կատարողի միջև ստորագրված պայմանագրի պատճենը, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակի վերաբերյալ և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների ներմուծման պայմանագրերի պատճենները,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը.

7) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար`

ա. դիմում` համաձայն N 3 ձևի,

բ. երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը.

8) երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար`

ա. դիմում` համաձայն N 3 ձևի,

բ. արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ ստորագրված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված` «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը կամ ստանդարտ չափաքանակների հիման վրա լրացված հաշվարկը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների՝ համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգին համապատասխան` երաշխիքային ժամկետում արտահանվող ապրանքների փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով և տեխնիկական բնութագրերով համընկնում են արտահանվող ապրանքի հետ:

5. Թույլտվություն ստանալու նպատակով հայտատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Եթե ապրանքները «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես թույլտվություն կարող է օգտագործվել մաքսային հայտարարագիրը: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:

6. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

7. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է թույլտվություն՝ համաձայն N 4 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնի կազմում գտնվող մաքսային մարմնում (այսուհետ` մաքսային մարմին):

8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտատուին:

9. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

10. Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 3-րդ և 9-րդ կետերի պահանջները:

11. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 3-րդ կետի 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված հաշվարկում ներկայացված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված իրավասու մարմինների կողմից սահմանված չափաքանակներին կամ համանման ապրանքների համար հաստատված և կիրառվող չափաքանակներին, ապա թույլտվության տրամադրումից հետո լիազոր մարմնի որոշմամբ հայտատուի ներկայացրած տվյալները ենթակա են փորձաքննության:

12. Փորձաքննությունն իրականացվում է գիտահետազոտական կազմակերպությունների կազմում գործող փորձարկման լաբորատորիաների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից` մաքսային մարմնի սահմանած` փորձաքննության անցկացման կարգի համաձայն:

13. Փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կազմում է նոր ճշգրտված թույլտվություն` մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով անվավեր ճանաչելով նախկին թույլտվությունը և պատշաճ ձևով իրազեկում հայտատուին:

14. Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

15. Թույլտվության տրամադրման մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Թույլտվություն ստացած անձի գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա կամ, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմնի նախաձեռնությամբ թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ` մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով: Եթե անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, ապա դրա վերաբերյալ թույլտվությանը կից ներկայացվում է փոփոխությունների և (կամ) լրացումների մասին մաքսային մարմնի կողմից սահմանված ձևի թերթիկ:

17. Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանի (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև N 3

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին

 

Դիմող _________________________________________________________________________

 (վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)

________________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը_______________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում` պատվիրատուի և կատարողի միջև ստորագրված պայմանագրի պատճենը, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն չափաքանակների վերաբերյալ և վերամշակման արդյունքում ստացվող ապրանքների ներմուծման պայմանագրերի պատճենները:

2. Երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար` մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը:

3. Երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար` արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ ստորագրված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը:

4. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակների հաշվարկը:

5. Տեղեկություններ հայտարարատուի և վերամշակումն իրականացնող անձանց վերաբերյալ (տեղեկությունները ներառում են վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձանց անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը):

6. Տեղեկություններ վերամշակման ենթակա ապրանքների ծածկագրերի, կարգավիճակի, քանակի վերաբերյալ:

7. Տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին:

8. Տեղեկություններ վերամշակման ժամկետի վերաբերյալ:

9. Ներմուծվող ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման վերաբերյալ տեղեկություններ (ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը), եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:

10. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_____________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _____________________ ___________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

 

  ____ ______________ 20  թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման

 

1. Տրվում է_______________________________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________________________

 (փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը (առկայության դեպքում)

 

2.

NN
ը/կ

Վերամշակման համար
արտահանվող ապրանքները

Վերամշակման արդյունքը

Անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

Մաքսային արժեքը

Անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

Մաքսային արժեքը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

3. Ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման եղանակը (եղանակները)
4. Ապրանքների վերամշակման գործողությունների հակիրճ նկարագիրը
5. Վերամշակման ժամկետները
6. Վերամշակման երկարաձգման ժամկետը
7. Վերամշակման գործողություններն անմիջականորեն իրականացնող անձը (անձինք) (անվանումը, վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
8. Տեղեկություններ վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներն օտարերկրյա ապրանքներով փոխարինելու մասին

NN
ը/կ

Ապրանքի անվանումը, որակը, նկարագիրը, տեխնիկական բնութագիրը

Ապրանքի ծածկագիրն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

Քանակությունը

Մաքսային արժեքը

 

1.

2.

3.

4.

9. Պայմանագիրը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, համաձայն որի իրականացվում է վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը (այլ փաստաթղթի կամ պայմանագրի ստորագրման համարը և ամսաթիվը, արտասահմանյան կազմակերպության անվանումը) կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս` ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթուղթ
10. Մաքսային մարմին (մարմիններ). («Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում իրականացնող մարմին)
11. Մաքսային մարմնի հատուկ նշումներ

Սույն թույլտվության 2-րդ կետի 4-րդ և 8-րդ սյունակներում, ինչպես նաև  8-րդ կետի 4-րդ սյունակում նշված «Մաքսային արժեքը» որոշվում է հայտարարագրման փուլում:

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

_____________________________

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

________________________

(անունը, ազգանունը)