Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.27/6(1186) Հոդ.49
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 150-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 96-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 96-Ն որոշման N 1 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

(տոննա)

«

NN
ը/կ

Անվանումները

Ազոտական պարարտանյութ

Ֆոսֆորական պարարտանյութ

Կալիումական պարարտանյութ

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Հրաշք այգի» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

ընդամենը,
որից

սույն ծրագրի մատա-կարար կազմա-կերպու-թյան միջոցով

2014 թ. «Հրաշք այգի» ՍՊԸ-ում մնացած մնացորդը

1.

Արագածոտն

3500

3080

420

150

0

150

115

0

115

2.

Արարատ

3846

3374.2

471.8

191.8

0

191.8

204.55

0

204.55

3.

Արմավիր

6747.5

5947.5

800

310

0

310

285

0

285

4.

Գեղարքունիք

5743

5743

0

107.6

107.6

0

114.7

114.7

0

5.

Լոռի

2300

2020

280

100

0

100

100

0

100

6.

Կոտայք

1695

1695

0

85

65

20

60

0

60

7.

Շիրակ

5252,5

5252,5

0

150

150

0

150

150

0

8.

Սյունիք

2200

2200

0

80

60

20

20

0

20

9.

Վայոց ձոր

428

388

40

10,65

3.9

6.75

10.75

3

7.75

10.

Տավուշ

400

360

40

10

0

10

5

0

5

11.

ԼՂՀ

3000

3000

0

1888.75

1225.75

663

500

270.6

229.4

12.

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

66

66

0

0

0

0

0

0

 

13.

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

34

34

0

3.1

3.1

0

2

2

 

14.

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2

2

0

0.5

0.5

0

0.5

0.5

 

15.

«Հայկական միրգ» ԲԲԸ

15

15

0

10

10

0

10

10

 

16.

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

15

15

0

2

2

0

1

1

 

17.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի մասնաճյուղի Արմավիրի փորձամելիորատիվ կայան

30

30

0

12

12

0

5

5

 

18.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ խաղողապտղա-գինեգործության գիտական կենտրոնի մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան

15

15

0

3.5

3.5

0

3

3

 

19.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն

26

26

0

5

5

0

5

5

 

Ընդամենը

35315

33263.2

2051.8

3119.9

1648.35

1471.55

1591.5

564.8

1026.7

 »:

 

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 388.15 տոննա ֆոսֆորական և 370.95 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 31,052,000.0 և 33,385,500.0 դրամի չափով սուբսիդիաները և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված՝ ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 2,425,937.5 դրամի և կալիումական պարարտանյութի համար՝ 2,318,437.5 դրամի չափով դրամաշնորհների գումարները ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2,594.3 տոննա ազոտական, 370.85 տոննա ֆոսֆորական և 363.6 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 166,813,490.0, 50,435,600.0 և 49,449,600.0 դրամի չափով սուբսիդիաները և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված՝ ազոտական պարարտանյութի համար՝ 16,214,375.0 դրամի, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 2,317,812.5 դրամի և կալիումական պարարտանյութի համար՝ 2,272,500.0 դրամի չափով դրամաշնորհների գումարները ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 388.15 տոննա ֆոսֆորական և 370.95 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 31,052,000.0 և 33,385,500.0 դրամի չափով սուբսիդիաները և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 2,425,937.5 դրամի և կալիումական պարարտանյութի համար՝ 2,318,437.5 դրամի չափով դրամաշնորհների գումարները պայմանագրային հիմունքներով թողնել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի շրջանակներում 2016 թվականի գարնանը հողօգտագործողներին ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի դրույթներին համապատասխան բաշխելու նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2,594.3 տոննա ազոտական, 370.85 տոննա ֆոսֆորական և 363.6 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 166,813,490.0, 50,435,600.0 և 49,449,600.0 դրամի չափով սուբսիդիաները և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար՝ 16,214,375.0 դրամի, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 2,317,812.5 դրամի և կալիումական պարարտանյութի համար՝ 2,272,500.0 դրամի չափով դրամաշնորհների գումարները պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ծրագրի շրջանակներում 2016 թվականի գարնանը հողօգտագործողներին Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի դրույթներին համապատասխան ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը բաշխելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 150-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 96-Ն որոշման 5-րդ կետում «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) դադարեցնել «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 և 2015 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.

2) համապատասխան փոփոխություններ կատարել նշված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրում` նախատեսելով, որ մատակարարները պարտավոր են նշված պարտավորությունների գծով ընթացիկ վճարումների դեպքում կատարել համապատասխան մուծումներ՝ 5 բանկային օրվա ընթացքում.

3) դադարեցնել «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.

4) համապատասխան փոփոխություններ կատարել նշված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրում` նախատեսելով, որ մատակարարները պարտավոր են նշված պարտավորությունների գծով ընթացիկ վճարումների դեպքում կատարել համապատասխան մուծումներ՝ 5 բանկային օրվա ընթացքում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 22
Երևան