ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2011 թվականի N 531-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 341-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ- 896 հրամանագրի 3-րդ կետը`
1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի N 141-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 341-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«Հայլինք» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն (համաձայնությամբ)
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր (համաձայնությամբ)
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 20.08.12 N 794-Ա, 01.08.14 N 726-Ա, 16.12.15 N 1221-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2015, N 1221-Ա | 17.12.2015, N 531-Ա | |
01.08.2014, N 726-Ա | 02.08.2014, N 531-Ա | |
20.08.2012, N 794-Ա | 21.08.2012, N 531-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|