Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2015-26.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2015 թվականի N 1230-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

2015 թ. դեկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 16-ի N 1230-Ա

որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

NN ը/կ

Լիազոր մարմնի անվանումը

Ստուգվող կազմակերպության անվանումը

Ստուգման նպատակը

Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը

1-ին կիսամյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1.

ՀՀ կառավարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

2.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Անասնաբուժասանի-տարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման, ինչպես նաև ֆինանսական գործունեության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

3.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

4.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ ֆինանսների նախարարություն

5.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

6.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

7.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

 ՀՀ պաշտպանության նախարարություն

8.

ՀՀ կառավարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ընտրանքային ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

2-րդ կիսամյակ

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

9.

ՀՀ կառավարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

10.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ ֆինանսների նախարարություն

11.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, հարկ վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների վերաբերյալ կազմված ակտերի որակի, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2013-2015 թթ. և2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

12.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում մաքսատան լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, բյուջե հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում գանձված գումարների մասհանումների կատարման ճշտության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

13.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում մաքսատան լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, բյուջե հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում գանձված գումարների մասհանումների կատարման ճշտության ստուգում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

14.

ՀՀ կառավարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ Արմավիրի մարզ

15.

ՀՀ կառավարություն

ՀՀ Արմավիրի մարզպետարան

ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ Շիրակի մարզ

16.

ՀՀ կառավարություն

ՀՀ Շիրակի մարզպետարան

ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

17.

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու քաղաքապետարան

ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ Լոռու մարզ

18.

ՀՀ Լոռու մարզ

«Վանաձորի ԲԿ» ՓԲԸ

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև վնասների առաջացման պատճառների ստուգում (շահույթի առաջացման դեպքում նաև շահութաբաժնի հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ստուգում)

2013-2015 թթ. և 2016 թ. հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2017, N 7-Ա 10.01.2017, N 1230-Ա
25.07.2016, N 674-Ա 26.07.2016, N 1230-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան