ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ և 16-րդ կետերով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների նշանակվող սպաների և բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնների նշանակվող սպաների հետ պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|