ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2016 թվականի N 1-Ա
ՀՐԱՆՏ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հրանտ Սարգսի Ղարիբյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 28-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հր. Քոչարի փող., 22 շ., բն. 20, 2014 թվականին ընդունվել է Ստենֆորդի համալսարանի ասպիրանտուրա (PհD) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 14 Երևան |