Գլխավոր տեղեկություն
Համար
N 1496-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1155
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 864-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը սահմանելու մասին» N 386-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրից, 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) վերնագրից, կարգի 1-ին և 2-րդ կետերից հանել «և ինտերնետ շահումով խաղերի» բառերը.

2) որոշման նախաբանից հանել «854-րդ հոդվածի և» բառերը.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել՝

1) տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն ստանալու դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները գործունեության այլ վայր տեղափոխելու վերաբերյալ ծանուցման ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները կիրառումից հանելու վերաբերյալ ծանուցման ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:».

4) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

5) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.

6) կարգի վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

7) կարգի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ վերնագրով.

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 386-Ն որոշման».

8) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կազմակերպիչները մինչև գործունեություն սկսելը տոտալիզատորի և անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար ներկայացնում են համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն (այսուհետ` հաշվառման կտրոն) ստանալու մասին դիմում՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:

Դիմումը լրացվում է՝

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):».

9) կարգի 4-րդ կետում «հաջորդող 3 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «հաջորդող աշխատանքային օրվա» բառերով.

10) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հարկային տեսչության կողմից սահմանված կարգով դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչը գործունեության իրականացման այլ վայրում (հասցեում) օգտագործելու դեպքում, մինչև օգտագործվող համակարգչի տեղափոխումը գործունեության իրականացման այլ վայր (հասցե), կազմակերպիչը պարտավոր է այդ փոփոխության մասին գրավոր հայտնել` ներկայացնելով ծանուցում՝ համաձայն սույն որոշման N 3 հավելվածի:

Ծանուցումը լրացվում է՝

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):».

11) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները կիրառումից (օգտագործումից) հանելու դեպքում (բացառությամբ նորոգման, սպասարկման կամ համանման այլ դեպքերի), անկախ կիրառումից (օգտագործումից) հանելու ժամանակահատվածից, դրա մասին կազմակերպիչը նախապես գրավոր հայտնում է՝ ներկայացնելով ծանուցում՝ համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:

Ծանուցումը լրացվում է՝

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):

Այդ դեպքում համակարգչի վրա փակցված կտրոնը պոկվում և ոչնչացվում է կազմակերպչի կողմից:».

12) ձևից հանել «Կ.Տ.» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է սույն որոշման 1-ին կետի 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված դիմումը և ծանուցումներն իր պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով հարկային մարմին ներկայացնելու հնարավորությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1496-Ն որոշման

 

«Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 386-Ն որոշման

 

Ձև

__________________________ հարկային

 տեսչության պետ _____________________

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կազմակերպչի անվանումը

 
   

2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

               

3. Գործունեության տեսակը

 

4. Լիցենզիայի ________   ___________

  _______________

   (սերիան)

 (համարը)

 (տալու օրը, ամիսը, տարեթիվը)
  

5. Հեռախոսահամարը

 

Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)՝

_______________________________________________________________________

___________

օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից

տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ------- թվականի ----------- ------ից

   (տարեթիվը)  (ամիսը) (օրը)

օգտագործելու եմ գործունեության իրականացման այլ (նոր) վայրում՝ հետևյալ

հասցեով՝

_______________________________________________________________________

__________:

NN

Հաշվառման կտրոնի սերիան և համարը

Հաշվառման կտրոնը տալու օրը, ամիսը, տարեթիվը

     
     
     
     
     
     

Տնօրենի (պաշտոնատար անձի) ______________ ___________________ »:

   (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1496-Ն որոշման

 

«Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 386-Ն որոշման

 

Ձև

__________________________ հարկային

 տեսչության պետ _____________________

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կազմակերպչի անվանումը

 
   

2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

               

3. Գործունեության տեսակը

 

4. Լիցենզիայի ________   ___________

  _______________

   (սերիան)

 (համարը)

 (տալու օրը, ամիսը, տարեթիվը)

5. Հեռախոսահամարը

 

Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)՝

_______________________________________________________________________

___________

օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից

տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ------- թվականի ----------- ------ից

   (տարեթիվը)  (ամիսը) (օրը)
կիրառումից հանվում են:

NN

Հաշվառման կտրոնի սերիան և համարը

Հաշվառման կտրոնը տալու օրը, ամիսը, տարեթիվը

     
     
     
     
     
     

Տնօրենի (պաշտոնատար անձի) ______________ ___________________ »:

   (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան