Գլխավոր տեղեկություն
Համար
N 1510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.02.2016-01.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.12.07/12(29) Հոդ.1516
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.10.14 N 1166-Ն)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.10.14 N 1166-Ն, լրաց. 16.04.15 N 384-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 16.10.14 N 1166-Ն)

1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետում չնշված պետական իշխանության մարմինների վրա աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմիններում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:

(1.1-ին կետը լրաց. 16.10.14 N 1166-Ն)

1.2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայող հանդիսացող աշխատողներին տրվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց կարող են տրվել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

(1.2-րդ կետը լրաց. 16.04.15 N 384-Ն)

2. Սահմանել, որ 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողները կպարգևատրվեն 2011 թվականի 2-րդ կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա։

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում, որտեղ դեռևս ներդրված չէ աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման համակարգը, պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշմամբ հաստատված կարգն ուժի մեջ մտնելը գործող նորմերին համապատասխան։

4. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելիս նախատեսել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատողների՝ կատարողականների հիման վրա պարգևատրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացները համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգին։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համար, ելնելով այդ ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների բնույթից, նախատեսել աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման առանձնահատկություններ։

7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում 2012 թվականի աշխատանքային ծրագրերի կազմումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրումը և հաստատման իրականացման գործընթացն սկսվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 16.10.14 N 1166-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների (այսուհետ` մարմին), դրանց կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների, կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, ինչպես նաև տվյալ մարմիններում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց (այսուհետ՝ աշխատող) աշխատանքային ծրագրերի կազմման, մարմնի աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ` համակարգ) աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, աշխատանքային ծրագրերի կատարման արդյունքներով կատարողականների (այսուհետ` կատարողական) գնահատման սկզբունքները և համակարգով կատարողականների գնահատման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, մարմնի ղեկավար հանդիսացող հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 5-րդ կետում նշված պետական մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա:

(2-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն, լրաց. 16.10.14 N 1166-Ն)

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Աշխատանքային ծրագրի կազմման նպատակը մարմնի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող աշխատանքների կատարման ժամկետները հստակեցնելը, մարմնում առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանը և օգտագործմանը նպաստելը, աշխատանքների արդյունքն ակնառու դարձնելը, աշխատանքների կատարման որակը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող գործոնները բացահայտելն է:

4. Յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքային ծրագիրը կազմվում է տարեկան կտրվածքով` ելնելով տվյալ ստորաբաժանման համար սահմանված գործառույթներից և պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրից: Աշխատանքային ծրագրերում պետք է ընդգրկվեն աշխատողների կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

5. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ը ստորաբաժանման ղեկավար չհանդիսացող յուրաքանչյուր աշխատող իր անմիջական ղեկավարի հետ քննարկում և համաձայնեցնում է իր կողմից հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները, դրանց ներկայացվող ժամկետային պահանջները, աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կառավարչական հմտությունները՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և մարմնի ռազմավարական ու այլ ծրագրերը, պետական ծառայության իր պաշտոնի անձնագիրը, ինչպես նաև ընթացիկ տարվա իր կատարողականը: Աշխատողը, ամփոփելով նշված տեղեկությունը, սահմանված ժամկետում կազմում է հաջորդ տարվա իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում իր անմիջական ղեկավարին:

6. Աշխատանքի նոր ընդունված աշխատողն իր անմիջական ղեկավարի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմում է իր աշխատանքային ծրագիրը և համակարգի միջոցով սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացնում իր անմիջական ղեկավարի հաստատմանը:

7. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը աշխատակազմի ոչ ինքնուրույն ստորաբաժանումները կազմում և համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների համաձայնեցմանն են ներկայացնում իրենց հաջորդ տարվա նախնական աշխատանքային ծրագրերը:

8. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը աշխատակազմի բոլոր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կազմում և տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտը համակարգող պաշտոնատար անձանց հետ (այսուհետ` համակարգող) (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցնելով մարմնի աշխատակազմի ղեկավարին (այսուհետ` աշխատակազմի ղեկավար) են ներկայացնում իրենց հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի նախնական տարբերակները:

9. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ը աշխատակազմի ղեկավարը, ամփոփելով կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված աշխատանքային ծրագրերը, կազմում և մարմնի ղեկավարի համաձայնեցմանն է ներկայացնում աշխատակազմի նախնական աշխատանքային ծրագիրը:

10. Մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը համապատասխան պաշտոնատար անձանց հետ քննարկում է աշխատակազմի տարեկան նախնական աշխատանքային ծրագիրը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Աշխատակազմի աշխատանքային ծրագիրը կազմվում է համաձայն N 1 ձևի:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաջորդ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն ըստ առանձին ուղղությունների հաստատվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմում համակարգով իրականացվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված նախնական աշխատանքային ծրագրերի հաստատման աշխատանքները:

13. Սույն կարգով սահմանված ժամկետում մարմնի ղեկավարի հրամանով հաստատված` աշխատակազմի աշխատանքային ծրագրերը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Համակարգի «Կատարողական» բաժնի «Աշխատանքային ծրագիր» ենթաբաժնի մասերը լրացվում են սույն կարգով նախատեսված սկզբունքներով`

1) «Աշխատանքի անվանումը» մասում լրացվում են առանձին աշխատանքների անվանումները.

2) «Աշխատանքի տեսակը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի տեսակը, որը դասակարգվում է՝

ա. նպատակային նախագծերի (հայեցակարգերի, ռազմավարությունների նախագծերի մշակում, հետազոտական աշխատանքներ, նոր գործընթացների կամ միջոցառումների կազմակերպում, ազգային և (կամ) զարգացման ծրագրերի մշակում և (կամ) իրականացում, համակարգերի (փաթեթների) ներդրում և (կամ) դրանց ներդրման նախապայմանների ստեղծում և այլն),

բ. ընթացիկ (պարբերաբար կրկնվող) աշխատանքների.

3) «Աշխատանքի նպատակը» մասում լրացվում է այն կոնկրետ նպատակը, որին հասնելու համար իրականացվում է տվյալ աշխատանքը.

4) «Աշխատանքի գնահատման չափանիշը» մասում լրացվում են տվյալ աշխատանքը բնութագրող այն չափանիշները (արդյունքները), որոնց միջոցով հնարավոր է չափել աշխատանքի կատարման որակը: Տվյալ աշխատանքի գնահատման չափանիշը ներկայացնելիս պետք է խուսափել այնպիսի ընդհանուր բնույթի ձևակերպումներից, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, կատարելագործումը, բարելավումը, բարեփոխումը, վերափոխումը և այլն, որոնք չափելի չեն և չեն կարող գնահատման համար հիմք հանդիսանալ: Ընդ որում, կարող են ներկայացվել ինչպես քանակական, այնպես էլ որակական մեկից ավելի չափանիշներ.

5) «Աշխատանքի արդյունքի ձևը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման արդյունքում ստացված փաստաթղթի անվանումը (իրավական ակտ, եզրակացություն, ծրագիր, համակարգ, գրություն, հաշվետվություն և այլն).

6) «Կշիռը» մասում լրացվում են կոնկրետ կիսամյակում կատարման ենթակա աշխատանքների կշիռները: Կշիռները որոշում է սույն կարգի 41-րդ կետում նշված համապատասխան պաշտոնատար անձը` ելնելով աշխատանքի կարևորությունից, բարդությունից և (կամ) ծավալից՝

ա. յուրաքանչյուր աշխատանք կշռվում է ամբողջի մեջ, ընդ որում, առաջնային խնդիրներին երկրորդային խնդիրների համեմատությամբ տրվում է ավելի մեծ կշիռ,

բ. կշիռներն արտահայտվում են միավորներով, որոնց ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր: Կշիռները սահմանվում են կիսամյակային կտրվածքով, ընդ որում, յուրաքանչյուր կիսամյակի համար նախատեսված աշխատանքների կշիռների գումարը պետք է հավասար լինի 100 միավորի,

գ. աշխատանքային ծրագրերով նախատեսված ինչպես ընթացիկ՝ պարբերաբար կատարվող աշխատանքը, այնպես էլ նպատակային աշխատանքն առաջին և երկրորդ կիսամյակներում կատարվելու դեպքում կշռվում են և առաջին և երկրորդ կիսամյակի կտրվածքով.

7) «Պլանավորված մարդ/օրեր» մասում լրացվում են տվյալ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծրագրվող աշխատանքային ռեսուրսների պահանջները՝ մարդ/օր հաշվարկով, որը պետք է սահմանվի տվյալ տարվա աշխատանքային օրերի քանակով.

8) «Կատարման ժամկետը» մասում լրացվում է աշխատանքի ծրագրված ավարտման ամսաթիվը, իսկ եթե տվյալ աշխատանքն անընդհատ է կամ կատարվում է պարբերաբար, ապա կատարման պարբերականությունը՝ ժամկետ սահմանելով տվյալ կիսամյակի վերջին աշխատանքային օրը.

9) «Իրական մարդ/օրերը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման համար փաստացի օգտագործված մարդ/օրերի թիվը՝ պլանավորված մարդ/օրերից հանելով գոծուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածները:

(14-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն)

15. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաջորդ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները` ըստ առանձին ուղղությունների հաստատվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում` աշխատողը, համակարգում լրացնելով նշված համապատասխան մասերը, իր աշխատանքային ծրագիրն ուղարկում է իր անմիջական ղեկավարի հաստատմանը:

(15-րդ կետը փոփ. 23.01.14 N 200-Ն)

16. Աշխատանքային ծրագրերում նախ պետք է ներառվեն նպատակային, որից հետո՝ ընթացիկ աշխատանքները:

17. Աշխատանքային ծրագրերում անհրաժեշտ է նախատեսել նաև`

1) «Այլ ընթացիկ աշխատանքներ», որը ենթադրում է ամենօրյա պարբերաբար կատարվող և հիմնական գործառույթների կատարմանն օժանդակող աշխատանքների ներկայացում: Նման աշխատանքները միավորվում են մեկ տողում.

2) «Չպլանավորված աշխատանքներ», որը պետք է ներառի աշխատանքային ծրագրով չնախատեսված աշխատանքները.

3) Այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքների համար համապատասխան կշիռներն ու կատարման ժամկետները նախատեսվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

18. Աշխատակազմի, աշխատակազմի ստորաբաժանումների և աշխատողների տարեկան աշխատանքային ծրագրերում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

19. Աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագրերում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են նաև թղթային տարբերակով և սույն կարգով սահմանված կարգով՝ համաձայն N 1 ձևի և ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

20. Առաջարկվող փոփոխությունները և (կամ) լրացումները համակարգով ենթակա են հաստատման սույն կարգի 41-րդ կետում նշված համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

21. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները բաշխվում են տվյալ ստորաբաժանման առկա աշխատողների միջև «Չպլանավորված աշխատանք»-ի հաշվին:

22. Այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքներով, ինչպես նաև փոփոխություններով և (կամ) լրացումներով հանդերձ աշխատանքների կշիռների գումարը պետք է հավասար լինի 100 միավորի:

23. Կշիռների գումարը 100 միավորը գերազանցելու կամ 100 միավորից պակաս լինելու դեպքում համակարգն աշխատողին հնարավորություն չի տալիս աշխատանքային ծրագիրն ուղարկել անմիջական ղեկավարի հաստատմանը:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

24. Անմիջական ղեկավարը համակարգով հաստատում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատողների աշխատանքային ծրագիրը, որից հետո համակարգի իր հասցեից սույն կարգով սահմանված ընթացակարգով մուտքագրում է իր աշխատանքային ծրագիրը: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո իր ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում է իր աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

25. Բոլոր աշխատողների աշխատանքային ծրագրերը հաստատելուց և միավորելուց հետո աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը, նախապես ստանալով իր ոլորտը համակարգողի կարծիքը, իր աշխատանքային ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում համակարգով ուղարկում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

(25-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն)

26. Աշխատակազմի ղեկավարը համակարգով հաստատում է աշխատակազմի բոլոր առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային ծրագիրը: Աշխատակազմի աշխատանքային ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով համակարգ է մուտքագրվում աշխատակազմի ղեկավարի հասցեից: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո իր ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում է իր աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

27. Աշխատանքները միավորելուց հետո աշխատակազմի ղեկավարն աշխատակազմի աշխատանքային ծրագիրը համակարգով ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը:

28. Սույն կարգով սահմանված ժամկետում և ընթացակարգով համապատասխան մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը համակարգ է մուտքագրվում մարմնի ղեկավարի հասցեից: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո աշխատակազմի աշխատանքային ծրագիրը միավորվում է մարմնի ղեկավարի աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

29. Եթե համապատասխան աշխատանքային ծրագիրը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն աշխատանքային ծրագրում հայտնաբերում է անճշտություններ, թերություններ կամ բացթողումներ և չի հաստատում այն, ապա համակարգով մերժմամբ վերադարձնում է լրամշակման:

30. Լրամշակված աշխատանքային ծրագիրը սույն կարգով նախատեսված ընթացակարգով համակարգով ներկայացվում է համապատասխան պաշտոնատար անձի հաստատմանը:

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

31. Կատարողականների գնահատման նպատակը մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումն է:

32. Մարմնի կատարողականի գնահատման գործընթացն ուղղված է աշխատողների կողմից իրականացվող գործունեության արդյունավետության և նրանց կառավարչական հմտությունների գնահատմանը, աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը, ինչպես նաև աշխատանքները ռացիոնալ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացի բարելավմանը: Կատարողականի գնահատումը ծառայում է աշխատողների խրախուսմանը (պարգևատրմանը), վերապատրաստման կարիքների բացահայտմանը, նպաստում աշխատողների առաջխաղացմանը:

33. Աշխատակազմի, աշխատակազմի ստորաբաժանումների և աշխատողների աշխատանքների կատարողականների գնահատումն ամփոփվում է կիսամյակային կտրվածքով` հաշվի առնելով կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ընթացիկ գնահատումների արդյունքները:

34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.

Ներմուծեք նկարագրությունը_2628

Կատարված է առանց թերությունների

Կատարված է
ոչ էական թերություններով

Կատարված է էական թերություն-ներով

Կատարված չէ

Սահմանված ժամկետից շուտ

100

90

70

0

Սահմանված ժամկետին

95

85

65

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով

90

80

60

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով

75

60

50

0

Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը:

(34-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն)

35. Կատարողն իր նախապատրաստած փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համակարգով ուղարկում է իր անմիջական ղեկավարի հաստատմանն ու գնահատմանը` տվյալ աշխատանքը համակարգում նախապես միավորելով աշխատանքային ծրագրում ներառված համապատասխան աշխատանքի հետ:

36. Առարկություններ կամ դիտողություններ չունենալու դեպքում անմիջական ղեկավարը հաստատում և գնահատում է աշխատողի նախապատրաստած փաստաթուղթը:

36.1. Կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարն իր աշխատողին գնահատելուց հետո փաստաթուղթն ուղարկում է մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցմանը (կարծիքի):

(36.1-ին կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

37. Աշխատանքը հաստատվելուց հետո համակարգում հայտնվում է սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գնահատման աղյուսակը, որի համաձայն աշխատողը համակարգով գնահատվում է տվյալ կատարված աշխատանքի համար:

38. Պարբերաբար կատարվող այն աշխատանքները, որոնք յուրաքանչյուր դեպքի համար հնարավոր չէ գնահատել (օրինակ՝ տեսչական աշխատանքները կամ այն աշխատանքները, որոնց ելքն ու մուտքը չի իրականացվում համակարգով և այլն), կարող են գնահատվել որոշակի պարբերականությամբ` կատարողի և իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ: Այս դեպքում կատարողը կատարողականի գնահատման զեկուցագիր է ներկայացնում համապատասխան ժամկետում իր կողմից նշված բնույթի կատարած աշխատանքների մասին, որի հիման վրա սույն կարգով նախատեսված ընթացակարգով տվյալ աշխատանքը գնահատվում է իր անմիջական ղեկավարի կողմից: Սույն կարգով նախատեսված նպատակային աշխատանքները գնահատվում են համապատասխան կիսամյակում:

39. Աշխատանքի կատարողականի գնահատման ժամանակ գնահատվում է միայն աշխատանքի վերջնական արդյունքը (գնահատվում են աշխատանքի վերջնական հանձնման ժամկետը և որակը, այլ ոչ թե ընթացիկ քննարկումները կամ փորձարկումները):

39.1. Աշխատողը 100 տոկոս գնահատվում է միայն այն դեպքում, եթե`

1) աշխատանքը կատարված է առանց թերությունների և տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ.

2) տվյալ հանձնարարականի կատարման համար սահմանված է մինչև 3 աշխատանքային օր վերջնաժամկետ, և այդ հանձնարարականը կատարված է առանց թերությունների:

(39.1-ին կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.2. Եթե աշխատանքը կատարված է սահմանված վերջնաժամկետի օրը կամ ուշ, ապա համակարգը 100 տոկոս գնահատելու հնարավորություն թույլ չի տալիս՝ դեակտիվացնելով համապատասխան գնահատման կոճակը:

(39.2-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.3. Այն իրավական ակտերի նախագծերը, որոնք ներկայացվել են պետական կառավարման մարմինների կողմից և ընդգրկվել են քննարկման մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում, գնահատվում են համապատասխան մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է կոմիտեի նիստից հետո` հետևյալ սանդղակին համապատասխան.

Ներմուծեք նկարագրությունը_2661

Առանց թերությունների կոմիտեում հավանության արժանացած և ընդունված նախագիծ

Կոմիտեում արված առաջարկության կամ դիտողության հիման վրա կամ առկա խմբագրական թերություններով լրամշակման ենթակա և ՀՀ կառավարության նիստ ներկայացնելու նախագիծ

Թերություններ ունեցող և լրամշակման վերադարձված նախագծեր

Մերժված նախագծեր

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 1-ին անգամ

100

90

80

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 2-րդ անգամ

85

80

75

0

Կոմիտեի քննարկմանը ներկայացվում է 3-րդ անգամ և ավելի

75

70

60

0

(39.3-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.4. Սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը (այսուհետ` ճշգրտված գնահատական) անմիջապես ազդում է հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ ընդգրկված բաժնի ղեկավարի) գնահատականի վրա:

(39.4-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.5. Եթե հարցը ներկայացրած պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդիսանում է համապատասխան ոլորտը համակարգող) և (կամ) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի՝ համակարգում «Գործողություններ» դաշտում արված դիտողություններն ու առաջարկությունները համապատասխանում են մշտապես գործող նախարարական կոմիտեում արձանագրված արդյունքին, ապա վերջիններիս գնահատականները վերականգնվում են համակարգում բողոքարկման կոճակի միջոցով:

(39.5-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.6. Պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողը գնահատվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա՝ հաշվի առնելով սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը` համաձայն N 7 ձևի:

(39.6-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.7. Համակարգում պետական կառավարման մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի անվան տակ միանում են մարմնի աշխատանքային ծրագրի այն կետերը, որոնք սահմանված են որպես նրա համակարգման ոլորտ:

(39.7-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

39.8. Յուրաքանչյուր կիսամյակի վերջում համակարգը ձևավորում է սույն կարգի N 7 ձևում նշված հաշվետվությունը` տալով համակարգողի կիսամյակային վերջնական գնահատականը` հաշվի առնելով աշխատանքային ծրագրի համապատասխան կետի համար տրված կշիռը:

(39.8-րդ կետը լրաց. 23.01.14 N 200-Ն)

40. Ամբողջ տարվա համար նախատեսված ընթացիկ՝ պարբերաբար կատարվող աշխատանքները գնահատվում են և առաջին, և երկրորդ կիսամյակներում` ընթացիկ գնահատումների հիման վրա:

41. Մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը: Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կատարողականը գնահատելիս անմիջական ղեկավարը հաշվի է առնում կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանման աշխատանքների կատարման որակի համար համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) կարծիքը:

(41-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն, փոփ. 16.10.14 N 1166-Ն)

42. Աշխատողներին գնահատելիս հաշվի են առնվում աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև աշխատողների` համապատասխան աշխատանքներ կատարելու համար սույն կարգով սահմանված կառավարչական հմտությունները:

43. Կառավարչական հմտությունները գնահատվում են NN 2, 3, 4 և 5 ձևերի համաձայն: Յուրաքանչյուր չափորոշիչ բաղկացած է 4 ենթաչափորոշիչից: Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ գնահատվում է առավելագույնը 100 միավոր: Կառավարչական հմտությունների գնահատականը հավասար է ենթաչափորոշիչների գնահատականների գումարի և ենթաչափորոշիչների քանակի քանորդին: Ընդ որում, պայմանագրային հիմունքներով աշխատողների կառավարչական հմտությունների գնահատման չափորոշիչները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված ձևերից որևէ մեկին, որի մասին պետք է նշվի աշխատողի հետ կնքված պայմանագրում:

44. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով՝ աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և սույն կարգի 43-րդ կետով ստացված գումարից: Ընդ որում, ԿԸԳ=ՄԳX90% + ԿՀԳX10%, որտեղ`

ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,

ՄԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների թվաբանական միջինը,

ԿՀԳ-ն` կառավարչական հմտությունների գնահատականը:

Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը ներկայացվում է «Ընդհանուր գնահատական» թերթիկով` համաձայն N 6 ձևի: Եթե աշխատողի կատարողականի կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով անմիջական ղեկավարի նշագրով 75 տոկոս և բարձր է, ապա դա համարվում է անմիջական ղեկավարի դրական եզրակացություն, իսկ եթե 75 տոկոսից ցածր է, ապա համարվում է անմիջական ղեկավարի բացասական եզրակացություն:

45. Աշխատողի պահանջով նրա անմիջական ղեկավարն աշխատողին է ներկայացնում և պատճառաբանում իր կողմից նրան տրված գնահատականը: Գնահատականի հետ չհամաձայնվելու դեպքում աշխատողը կարող է համակարգով բողոքարկել իր անմիջական ղեկավարի վերադասին իր աշխատանքի կատարողականի գնահատականը:

46. Վերադասը համակարգով կամ հաստատում է բողոքարկումը՝ փոփոխելով գնահատականը, կամ մերժում է բողոքարկումը՝ անփոփոխ թողնելով գնահատկանը:

47. Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը և աշխատողը համատեղ քննարկում են վերջինիս աշխատանքի արդյունավետության բացը, որոշում դրա վերացման հնարավոր միջոցառումները (կարճաժամկետ, երկարաժամկետ վերապատրաստում, մասնագիտական գրականություն, էլեկտրոնային ուսուցում և այլն):

48. Սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետներում 1-ին և 2-րդ կիսամյակներն ամփոփվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում անձնական գործին կցելու նպատակով յուրաքանչյուր ստորաբաժանում անձնակազմի կառավարման ստորաբաժանում է ներկայացնում կատարողականների գնահատականը՝ համակարգից տպված, տվյալ պաշտոնի համար սույն կարգով սահմանված ձևով գնահատված կառավարչական հմտությունները՝ համապատասխան ձևերով, և աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը՝ համաձայն N 6 ձևի` աշխատողի և նրա անմիջական ղեկավարի նշագրերով:

49. Աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումն ամփոփում է աշխատողների գնահատականները և դրանք ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում աշխատակազմի ղեկավարին:

50. Տվյալ մարմնի աշխատակազմի յուրաքանչյուր կիսամյակի գնահատված կատարողականը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետինուղղ:

51. Տարվա ընթացքում աշխատողի և իր անմիջական ղեկավարի կողմից քննարկվում են այն բոլոր բարդություններն ու խոչընդոտները, որոնց հետ առնչվում է աշխատողը, և փոխադարձ համաձայնեցվում են դրանց հաղթահարման հնարավորությունները:

 

 V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

52. Հաշվի առնելով անմիջական ղեկավարի կողմից աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը յուրաքանչյուր կիսամյակից հետո առաջին կիսամյակի համար մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը, ընդունում է պարգևատրման մասին համապատասխան որոշում:

(52-րդ կետը փոփ. 16.04.15 N 384-Ն)

53. Կիսամյակային կատարողականի արդյունքներով աշխատանքային բարձր ցուցանիշների համար աշխատողները խրախուսվում են դրամական պարգևատրմամբ:

54. Աշխատողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է, ու նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ վերապատրաստման, գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները Փաստացի աշխատած ժամանակահատվածում չի ներառվում աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում:

(54-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն, լրաց. 16.10.14 N 1166-Ն)

55. Տվյալ աշխատակազմում վեց ամսվանից պակաս ժամանակով աշխատելու դեպքում աշխատողի կատարողականը գնահատվում է, բայց դրանից բխող խրախուսանքի միջոցներ չեն կիրառվում:

(55-րդ կետը փոփ. 23.01.14 N 200-Ն)

56. Պաշտոնից ազատվելու, ինչպես նաև հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքներից: Տվյալ կիսամյակում տվյալ աշխատակազմում վեց ամիս փաստացի աշխատած ամիսների (ներառյալ վերապատրաստման (բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ և առանց վարձատրության պահպանման վերապատրաստման դեպքերի), գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածները) կատարողականի հիման վրա տվյալ աշխատողը կարող է խրախուսվել, եթե տվյալ մարմնում գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ կադրերի կարճաժամկետ ռեզերվում:

(56-րդ կետը խմբ. 23.01.14 N 200-Ն, լրաց. 16.10.14 N 1166-Ն)

57. Կառուցվածքային ստորաբաժանումներում չներառված պաշտոն զբաղեցնողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա նրանց պարգևատրում տրվում է համաձայն սույն կարգի:

57.1. Մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքում աշխատողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է: Տվյալ դեպքում աշխատողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի իրական մարդ/օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է: Պարգևատրման չափը որոշելու համար համապատասխան մարմինը հիմք է ընդունում աշխատողի այդ մարմնում գնահատված կատարողականի արդյունքը (կատարողականի գնահատականը) և տվյալ ժամանակաշրջանի հիմնական աշխատավարձի չափը: Ընդ որում, նույն կարգով է հաշվարկվում նաև այն աշխատողների պարգևատրման չափը, որոնց պաշտոնի փոփոխությունը կատարվել է պետական իշխանության մարմնի աշխատակազմում:

(57.1-ին կետը լրաց. 23.01.14 N 200-Ն, փոփ. 16.10.14 N 1166-Ն, լրաց. 29.01.16 N 38-Ն)

58. Պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Քայլ առաջին` հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.

 

 

 ԿՊՖ

 

Գ =

-----------------------------------------------------------------------------------

 
 

 ((Ա1  * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%)…..+ (Աո * ԿԿԳ%))

 

 

որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աո -ը՝ տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:

Քայլ երկրորդ` պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ*100= Գ%):

Քայլ երրորդ` հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հետևյալ բանաձևով.

 

ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%)* Գ%

(58-րդ կետը խմբ. 29.01.16 N 38-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1


Պետական կառավարման մարմնի աշխատակազմի աշխատանքային ծրագրի ԵՎ կատարողականի գնահատման ակտ

Տարեթիվը 20 թ.

(համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի անվանումը)

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի տեսակը

Աշխա-տանքի նպատակը

Աշխա-տանքի գնա-հատման չափա-նիշը

Աշխա-տանքի արդյուն-քի ձևը

ԿՇԻՌԸ

Ժամկետը

I կիսամ-յակի գնահա-տական

II կիսամյակի գնահատա-կան

Ներգրավված ռեսուրսները (ինքնուրույն ստորաբաժանումներ*)

I կիսամ.

II կիսամ.

պլան

իրա-կան

գնահ.

կշռվ. գնահ.

գնահ.

կշռվ. գնահ.

ընդամենը
մ/օր

աշխա-տա-կազմի ղեկավար

01

02

03

04

05

06

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրա-կան

պլան

իրական

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

1

Անվանում 1

նպատակային

նպատակ 1

Արդյունք 1

որոշման նախագիծ

6

10

   

90

5.40

75.00

7.50

37

     

5

 

11

8

4

5

8

8

9

9

9

9

2

Անվանում 2

նպատակային

նպատակ 2

Արդյունք 2

հայեցա-կարգ

9

9

   

85

7.65

90.00

8.10

32

     

5

5

6

8

4

5

8

8

9

9

9

9

3

Անվանում 3

նպատակային

նպատակ 3

Արդյունք 3

օրենքի նախագիծ

8

8

   

90

7.20

85.00

6.80

10

0

   

10

                     

4

Անվանում 4

նպատակային

նպատակ 4

Արդյունք 4

 

7

7

   

80

5.60

100.00

7.00

0

0

                           

5

Անվանում 5

նպատակային

     

7

7

   

85

5.95

0.00

0.00

0

0

                           

6

Անվանում 6

նպատակային

     

11

5

   

85

9.35

0.00

0.00

0

0

                           

7

Անվանում 7

նպատակային

     

6

6

   

75

4.50

0.00

0.00

0

0

                           

8

Անվանում 8

նպատակային

     

6

6

   

75

4.50

75.00

4.50

0

0

                           

9

Անվանում 9

նպատակային

     

5

5

   

85

4.25

85.00

4.25

0

0

                           

10

Անվանում 10

նպատակային

     

3

3

   

90

2.70

95.00

2.85

0

0

                           

11

Անվանում 11

նպատակային

     

4

4

   

90

3.60

 

0.00

0

0

                           

12

Անվանում 12

նպատակային

     

4

4

   

90

3.60

 

0.00

0

0

                           

13

Անվանում 13

նպատակային

     

3

5

   

85

2.55

 

0.00

0

0

                           

14

Անվանում 14

ընթացիկ

     

1

1

   

80

0.80

 

0.00

0

0

                           

15

Անվանում 15

ընթացիկ

     

1

1

   

80

0.80

 

0.00

0

0

                           

16

Անվանում 16

ընթացիկ

     

2

2

   

80

1.60

 

0.00

0

0

                           
           

1

1

                                           
           

4

1

                                           

17

Այլ ընթացիկ աշխատանքներ

ընթացիկ

x

x

x

6

7

                                           

18

Չպլանավորված աշխատանքներ

ընթացիկ/ նպատակային

x

x

x

4

5

                                           

NN

Փոփոխություններ աշխատանքներում

                                                       

19

Անվանում 19

                                                       
 

Ընդամենը

       

98

97

     

70.1

 

41.00

79

0

0

0

20

5

17

16

8

10

16

16

18

18

18

18

* ներգրավված ինքնուրույն ստորաբաժանումները համարակալվում և ներկայացվում են հետևյալ օրինակով`

ստորաբաժանում 01

ծրագրերի վարչություն

ստորաբաժանում 02

իրավաբանական վարչություն

ստորաբաժանում 03

քարտուղարություն

.........

.........

ստորաբաժանում n

կադրերի բաժին

Անմիջական ղեկավարի (գնահատողի) ստորագրությունը

 ________________________

Անունը, հայրանունը, ազգանունը

________________________
   

Պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի
(գնահատվողի) ստորագրությունը

________________________

Անունը, հայրանունը, ազգանունը

________________________

Ձև N 2

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ)

 Գնահատվողի տվյալները  ____________________________
 Ստորաբաժանումը  ____________________________
 Պաշտոնը (ծածկագիրը) _____________________________
 Անունը, հայրանունը, ազգանունը  _____________________________

NN
ը/կ

Չափորոշիչները

Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները

Գնահատականը

1

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մարդկային թույլ և ուժեղ կողմերը տարբերակելու և գնահատելու հմտություն

 

Հետադարձ կապ (աշխատողին իր թույլ և ուժեղ կողմերը գիտակցելու հնարավորության ստեղծում) ապահովելու կարողություն և ցանկություն

 

Աշխատողների առաջխաղացման հարցերում աջակցելու պատրաստակամություն

 

Անհատական ծրագրերը, ըստ աշխատողի ունակությունների, սահմանելու հմտություն

 

2

ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՎ ԹԻՄԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Ստորադասների կարիքները գիտակցելու ունակություն

 

Համագործակցելու կարողություն և թիմում աշխատելու հմտություն

 

Վստահություն ձեռք բերելու ունակություն

 

Ստորադասներին մոտիվացնելու կարողություն

 

3

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Աշխատանքը վերլուծելու ընդունակություն

 

Աշխատանքային ժամերի ճիշտ կառավարում, առաջադրանքների համապատասխանաբար բաշխում

 

Զարգացմանն ուղղված ծրագրեր կազմակերպելու ընդունակություն

 

Ստորաբաժանման գործունեությունը կազմակերպված կառավարելու ունակություն

 

4

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Խնդիրները ժամանակին գիտակցելու և վերհանելու կարողություն

 

Իրավիճակը և խնդրի լուծման նպատակը ճիշտ գնահատելու ունակություն

 

Բարդ խնդիրները տրամաբանական մասերի բաղդատելու և քայլ առ քայլ լուծում տալու կարողություն

 

Վճռականություն և ժամանակին որոշումներ ընդունելու ունակություն

 

5

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն

 

Մտքերը գրավոր շարադրելու կարողություն

 

Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն

 

Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն

 

6

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն

 

Գործընկերներին ուղղորդելու կարողություն

 

7

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ

Փաստերի վրա հիմնվելով՝ խնդիրներին իրատեսական լուծումներ տալու ունակություն

 

Լուծման հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն որոշումների ընդունում

 

Աշխատանքային պրոցեսներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն

 

Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն

 

8

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Որոշումների ընդունման ժամանակ ճկունության ցուցաբերում

 

Որոշումներ ընդունելու խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու դեպքում որոշումները ժամանակին ընդունելու կարողություն

 

Բարդ իրավիճակներում վճռականություն ցուցաբերելու ընդունակություն

 

Առողջ դատողություն

 

9

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Իրատեսական նպատակների ձևակերպման ունակություն

 

Ռեսուրսներում փոփոխությունները գնահատելու և պլանավորելու հմտություն

 

Փոփոխությունների հանդեպ ճկունություն և հակվածություն դեպի զարգացումը

 

Երկարաժամկետ նպատակների ներքո գործընթացները համակարգելու ունակություն

 

10

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Աշխատանքային գործընթացների ամբողջական պատկերացում, նպատակները գործընթացի վերածելու կարողություն

 

Աշխատանքային պրոցեսներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն

 

Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն

 

Թերությունները վերհանելու և արագ վերացնելու ունակություն

 
 

Ընդհանուր

 

0.0

 

Գնահատական (ընդհանուր գումարը բաժանած ենթաչափորոշիչների քանակին)

0.0

Անմիջական ղեկավարի (գնահատողի)
ստորագրությունը
 _____________________
    
   _________                  ________________                   թ.  
   
Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը
(ծանոթացա գնահատականին)
 _____________________

Ձև N 3

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)

 Գնահատվողի տվյալները  ____________________________
 Ստորաբաժանումը  ____________________________
 Պաշտոնը (ծածկագիրը) _____________________________
 Անունը, հայրանունը, ազգանունը  _____________________________

NN
ը/կ

Չափորոշիչները

Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները

Գնահա-տականը

1

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ

Հիմնական պարտականությունների և պահանջների իմացություն

 

Աշխատանքի հետ առնչվող կանոնների, արարողակարգերի, գործընթացների իմացություն և դրանց փոխկապակցում

 

Առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության համախմբում

 

Սահմանված ժամկետներում աշխատանքը ռացիոնալ բաշխելու ունակություն

 

2

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Աշխատանքը վերլուծելու ընդունակություն

 

Աշխատանքային ժամերի ճիշտ կառավարում, առաջադրանքների համապատասխանաբար բաշխում

 

Զարգացմանն ուղղված ծրագրեր կազմակերպելու ընդունակություն

 

Ստորաբաժանման գործունեությունը կազմակերպված կառավարելու ունակություն

 

3

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ստորադասների կարիքները գիտակցելու ունակություն

 

Ստորադասներին մոտիվացնելու կարողություն

 

Համագործակցելու կարողություն և թիմում աշխատելու հմտություն

 

Թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում

 

4

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն

 

Մտքերը գրավոր շարադրելու կարողություն

 

Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն

 

Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն

 

5

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն

 

Գործընկերներին ուղղորդելու կարողություն

 

6

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ

Փաստերի վրա հիմնվելով՝ խնդիրներին իրատեսական լուծումներ տալու ունակություն

 

Լուծման հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն որոշումների ընդունում

 

Աշխատանքային պրոցեսներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն

 

Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն

 

7

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Նպատակին հասնելու համար տարբեր մոտեցումների կիրառում

 

Նոր նպատակներ իրականացնելու համար ծանոթ մեթոդներից կառչելու փոխարեն նոր և առավել արդյունավետ մեթոդներից օգտվելու հմտություն և ձգտում

 

Կիրառվող մեթոդները գործող իրավիճակին համապատասխանեցնելու ունակություն

 

Խնդիրը լուծելիս, անհրաժեշտության դեպքում, որոշ հարցեր շրջանցելու կարողություն

 
 

Ընդհանուր

 

0.0

 

Գնահատական (ընդհանուր գումարը բաժանած ենթաչափորոշիչների քանակին)

0.0

Անմիջական ղեկավարի (գնահատողի)
ստորագրությունը
 _____________________
    
   _________                  ________________                   թ.  
   
Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը
(ծանոթացա գնահատականին)
 _____________________

Ձև N 4

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)

 Գնահատվողի տվյալները  ____________________________
 Ստորաբաժանումը  ____________________________
 Պաշտոնը (ծածկագիրը) _____________________________
 Անունը, հայրանունը, ազգանունը  _____________________________

NN
ը/կ

Չափորոշիչները

Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները

Գնահատականը

1

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Թիմի անդամներին իրենց աշխատանքում աջակցելու և օգնելու ունակություն և ցանկություն

 

Թիմի անդամների կարիքները գիտակցելու և սեփական գիտելիքները հաղորդելու ունակություն և ցանկություն

 

2

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն

 

Մտքերը գրավոր շարադրելու կարողություն

 

Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն

 

Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն

 

3

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն

 

Գործընկերներին ուղղորդելու կարողություն

 

4

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ

Փաստերի վրա հիմնվելով՝ խնդիրներին իրատեսական լուծումներ տալու ունակություն

 

Լուծման հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն որոշումների ընդունում

 

Աշխատանքային պրոցեսներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն

 

Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն

 
 

Ընդհանուր

 

0.0

 

Գնահատական (ընդհանուր գումարը բաժանած ենթաչափորոշիչների քանակին)

0.0

Անմիջական ղեկավարի (գնահատողի)
ստորագրությունը
 _____________________
    
   _________                  ________________                   թ.  
   
Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը
(ծանոթացա գնահատականին)
 _____________________

Ձև N 5

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ)

 Գնահատվողի տվյալները  ____________________________
 Ստորաբաժանումը  ____________________________
 Պաշտոնը (ծածկագիրը) _____________________________
 Անունը, հայրանունը, ազգանունը  _____________________________

NN
ը/կ

Չափորոշիչները

Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները

Գնահա-տականը

 

1

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Թիմի անդամներին իրենց աշխատանքում աջակցելու և օգնելու ունակություն և ցանկություն

 

Թիմի անդամների կարիքները գիտակցելու և սեփական գիտելիքները հաղորդելու ունակություն և ցանկություն

 

2

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն

 

Մտքերը գրավոր շարադրելու կարողություն

 

Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն

 

Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն

 

3

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում

 

Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն

 

Գործընկերներին ուղղորդելու կարողություն

 
 

Ընդհանուր

 

0.0

 

Գնահատական (ընդհանուր գումարը բաժանած ենթաչափորոշիչների քանակին)

0.0


Անմիջական ղեկավարի (գնահատողի)
ստորագրությունը
 _____________________
    
 Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը
(ծանոթացա գնահատականին)
 _____________________
   
           _________                  ________________                   թ. 

Ձև N 6

Ընդհանուր գնահատականը

Գնահատվողի տվյալները

 

Ստորաբաժանումը

.........................................................

Պաշտոնը (ծածկագիրը)

 

Անունը, հայրանունը, ազգանունը

.........................................................

Աշխատանքային ծրագրի կիսամյակային կշռված գնահատականի 90%

        

    

Կառավարչական հմտությունների կիսամյակային գնահատականի 10%

 

        

    

Ընդհանուր գնահատականը

 

       0

Անմիջական ղեկավարի (գնահատողի)
ստորագրությունը
 _____________________
    
 Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը
(ծանոթացա գնահատականին)
 _____________________
   
           _________                  ________________                   թ. 

Ձև N 7

 

հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

Պետական կառավարման մարմիններում համակարգողների կիսամյակային

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

Համակարգողի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը

ճշգրտված գնահատականը

ճշգրտված գնահատականը

ճշգրտված գնահատականը

1.

       

2.

       

3.

       

....

       

Վերջնական գնահատական (ճշգրտված գնահատական x կշիռ/քանակ)

     

(ձևը լրաց. 23.01.14 N 200-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 23.01.14 N 200-Ն, փոփ., լրաց. 16.10.14 N 1166-Ն, փոփ. 16.04.15 N 384-Ն, լրաց., խմբ. 29.01.16 N 38-Ն)