Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2016-12.05.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.01/17(135) Հոդ.96
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.02.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005127

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 փետրվարի 2005 թ.

N 68-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին թիվ 166-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. փետրվարի 23
Երևան


ՀԱՎԵԼՎԱԾ 1

Կ Ա Ր Գ

Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի հատուցման ենթակա գումարների վերաբերյալ հաշվետվության ներկայացման

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն կարգով սահմանվում են բանկերի և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կողմից երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման եռամսյակային հաշվետվության կազմման և ներկայացման կարգը և ձևերը:

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:


ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

2. Սույն Կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում Օրենքներով սահմանված պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են Օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:

2.1. Պարբերական երաշխիքային վճարները բանկերը հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն.

     

Բանաձև N 1

            Ամե
Եվ =  ————— x 0.05   
             100
   
(1), որտեղ՝
                          

Եվ - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

Ամե -

եռամսյակի ընթացքում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է, հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա:

   

Բանաձև N 2

     
     
            Ա1+ Ա2 +…Աի …+ Ան
 Ամե =  ————————————  
                         ն


(2), որտեղ՝

Աի- ի-րդ օրվա վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդն է,
ն- եռամսյակի օրերի քանակն է:

Այն դեպքում, երբ չորրորդ եռամսյակի համար կատարված հաշվարկների արդյունքներով հաշվարկված տարեկան պարբերական երաշխիքային վճարների ընդհանուր գումարը պակաս է մեկ միլիոն դրամից, բանկն այդ եռամսյակի պարբերական վճարը հաշվարկում է որպես մեկ միլիոն դրամի և նախորդ երեք եռամսյակների պարբերական վճարների հանրագումարի տարբերությունը՝ համաձայն հետևյալ բանաձևի.

 

Բանաձև N 3

 

Եվ4 = 1 մլն դրամ - (Եվ1 + Եվ2 + Եվ3), (3), որտեղ՝

           

Եվ1, Եվ2, Եվ3- համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների պարբերական երաշխիքային վճարների չափերն են: Ընդ որում, եթե բանկը որևէ եռամսյակի համար երաշխիքային վճար չի կատարել, ապա չորրորդ եռամսյակի պարբերական երաշխիքային վճարի հաշվարկում տվյալ եռամսյակի պարբերական երաշխիքային վճարի չափը վերցվում է 0:

2.2. Լրացուցիչ երաշխիքային վճարները հաշվարկում է Հիմնադրամը, վճարվում են Օրենքով սահմանված դեպքում: Լրացուցիչ երաշխիքային վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 4

 

Լրվ = Բմ x Ագ (4), որտեղ՝

Լրվ - տարվա ընթացքում լրացուցիչ երաշխիքային վճարի չափն է,
Բմ -  նախորդ եռամսյակի երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի մասնաբաժինն է,
Ագ - ավանդատուների պահանջները Օրենքով սահմանված կարգով և չափով բավարարելու համար Հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափն է:
Բմ - հաշվարկում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 5

           Ամե բ
Բմ =  —————         
          Ամե ընդ
(5), որտեղ՝

Ամե բ - բանկի նախորդ եռամսյակի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է,
Ամե ընդ - նախորդ եռամսյակի երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է:

2.2.1. Այն դեպքում, երբ բանկի նախորդ եռամսյակի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը հավասար է 0-ի, ապա տվյալ բանկի Լրվ-ն հավասար է մեկ միլիոն դրամ:

2.2.2. Տարվա ընթացքում բանկի կողմից վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների գումարը հաշվարկվում է որպես տվյալ տարվա ընթացքում վճարված բոլոր լրացուցիչ երաշխիքային վճարների հանրագումար: Եթե յուրաքանչյուր տարվա ընթացքում բանկի լրացուցիչ երաշխիքային վճարի բանաձև 4-ով հաշվարկված ցուցանիշի արդյունքում տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների հաշվարկված հանրագումարը գերազանցում է նախորդ տարում բանկի փաստացի վճարած պարբերական երաշխիքային վճարների գումարի եռապատիկը, ապա տվյալ լրացուցիչ երաշխիքային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 6

Լրվ= Լրվա- Լրվտ

6, որտեղ՝

Լրվա - տարվա ընթացքում լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափն է,
Լրվտ - տարվա ընթացքում վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների հանրագումարն է:
2.2.3. Յուրաքանչյուր բանկի կողմից վճարման ենթակա լրացուցիչ երաշխիքային վճարի չափը հաշվարկում և բանկին է տրամադրում Հիմնադրամը: Հիմնադրամը բանկին է տրամադրում նաև Լրվա-ի հաշվարկը:

2.2.4. Օրենքով սահմանված տարվա ընթացքում վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

Բանաձև N 7

 

Լրվա = 3*Եվտ

7, որտեղ՝

Եվտ- նախորդ տարվա ընթացքում վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարն է: Եթե նախորդ ֆինանսական տարվա ընթացքում բանկերի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարի եռապատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա Լրվա վերցվում է հավասար 3 (երեք) միլիոն դրամ:
2.2.5. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից գործում է ավելի քան վեց ամիս, բայց ոչ ավելի, քան մեկ տարի, ապա տվյալ բանկի լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.


Բանաձև N 8

 

Լրվա = 12*Եվե

 

8, որտեղ՝

 

Եվե - վերջին եռամսյակի համար նրա կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի չափն է: Եթե վերջին եռամսյակի համար բանկի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի տասներկուպատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա Լրվա վերցվում է հավասար 3 (երեք) միլիոն դրամ:
2.2.6. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիան ստանալու պահից գործում է մինչև վեց ամիս, ապա բանկի տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամի չափով:

2.3 Բանկերը երաշխիքային վճարների վճարումը կատարում են օրենքով սահմանված ժամկետներում:


ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Բանկերը, յուրաքանչյուր եռամսյակ, Կենտրոնական բանկին հաշվետվություններ են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ՝ սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով (կցվում է): Տվյալ հաշվետվությունը բաղկացած է երեք աղյուսակից: Հաշվետվությունը լրացվում է հազար դրամ չափման միավորով:

3.1. Սույն Կարգի հավելված 1-ով սահմանված Աղյուսակ 1-ի «Եռամսյակի ընթացքում ավանդների միջինը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց բանկային ավանդների միջին գումարը:

3.1.1. Աղյուսակ 1-ի երկրորդ տողից սկսած ներկայացվում են հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում առկա բանկային ավանդների մնացորդները: Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) լրացվում են նախորդ օրվա տվյալները: Արտարժութային ավանդները ներկայացվում են եռամսյակի տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով: Աղյուսակի «Ամսաթիվ» տողերում ներկայացվում են հաշվետու եռամսյակի օրերի ամսաթվերը հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի:

(3.1.1-ին կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն)

3.1.2. «Երաշխիքային վճարների հաշվարկված չափը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի համար երաշխիքային վճարների հաշվարկված չափը՝ համաձայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի: Ընդ որում, լրացվում է միայն «Ընդամենը» սյունակը:

3.1.3. «Լրացուցիչ վճարների չափը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում փաստացի վճարված լրացուցիչ վճարների չափը (եթե այդպիսիք վճարվել են, հակառակ դեպքում՝ տողում լրացվում է զրո): Ընդ որում, լրացվում է միայն «Ընդամենը» սյունակը:

3.1.4. Պարբերական երաշխիքային վճարների ժամանակավորապես դադարեցման դեպքում «Երաշխիքային վճարների հաշվարկված չափը» տողում լրացվում է զրո:

3.2. Աղյուսակ 2-ը լրացվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա երաշխավորված ավանդների հիման վրա: Աղյուսակի տողերը լրացվում են ըստ ավանդի մեծության և տեսակի՝ համաձայն ստորև ներկայացված կարգի: Մեկ ավանդատուի բոլոր ավանդները (այդ թվում՝ համատեղ) համարվում են մեկ ավանդ:

3.2.1. «Ավանդատուների քանակը» տողում լրացվում է եռամսյակի վերջին օրվա դրությամբ բանկում առկա այն ավանդատուների քանակը, որոնց ավանդը երաշխավորված է:

3.2.2. «Ավանդների ընդհանուր գումարը» տողում լրացվում է բանկի հաշվեկշռում հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ ավանդների ընդհանուր գումարը:

3.2.3. «Երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը» տողում լրացվում են երաշխավորված ավանդների ընդհանուր ծավալները, հաշվարկված սույն կարգով սահմանված ձևով:

3.2.3.1. «1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը» տողը լրացվում է միայն 9-րդ սյունակի համար, որտեղ լրացվում է 1000 (հազար) հայկական դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը, որոնք Օրենքի համաձայն ենթակա չեն հատուցման: Սույն տողում չեն լրացվում միայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդների և 1993-1996 թվականների ընթացքում ձևավորված միացյալ հաշիվների վերաբերյալ տվյալները:

(3.2.3.1-ին կետը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն)

3.2.4. Աղյուսակ 2-ի «2»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն դրամային ավանդ և այդ ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.5. «3»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն դրամային ավանդ և այդ ավանդը գերազանցում Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.6. «4»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն արտարժութային ավանդ և այդ ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.7. «5»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն արտարժութային ավանդ և այդ ավանդը գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.8. «6»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային և արտարժութային ավանդ և որտեղ դրամային ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.9. «7»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային, և արտարժութային ավանդ, և որոնց դրամային ավանդը գերազանցում է Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը, սակայն քիչ է, քան Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.10. «8»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային, և արտարժութային ավանդ և որոնց դրամային ավանդը գերազանցում է Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.11. «9»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն դրամային և արտարժութային ավանդ, և որոնց դրամային ավանդը պակաս է Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափից, և արտարժութային ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափի և դրամային ավանդի դրական տարբերությունը:

(3.2.11-րդ կետը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, խմբ. 15.12.15 թիվ 266-Ն) 

3.2.12. «10»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են նախորդ սյունակների համապատասխան տողերում նշված թվերի հանրագումարները, բացառությամբ 4-րդ տողի և 9-րդ սյունակի համապատասխան տողերի: Ընդ որում` 4-րդ տողը լրացվում է սույն կարգի 3.2.3.1-րդ կետի համաձայն:

(3.2.12-րդ կետը լրաց. 15.12.15 թիվ 266-Ն) 

3.3 Աղյուսակ 3-ում ներկայացվում է ավանդատուների բանկային ավանդների բաշխումը ըստ ավանդների տեսակների՝ հազար դրամներով: Ընդ որում, աղյուսակի «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր» և «Տարանցիկ հաշիվներ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ ունեցած այն պարտավորությունների գումարները, որոնք հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի» (այսուհետև՝ Հաշվային պլան)՝ համապատասխանաբար «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր, առևտրական և հեջավորման նպատակներով պահվող ածանցյալ գործիքներ» և «Կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ» բաժիններում: «Բանկային հաշիվներ», «Ավանդներ» և «Այլ պարտավորություններ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ ունեցած այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են հաշվային պլանի «Բանկային հաշիվներ», «Հաճախորդներից ներգրավված ցպահանջ ավանդներ», «Հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդներ» և «Այլ պարտավորություններ» ենթաբաժիններում: «Այլ» սյունակում լրացվում են բանկի՝ ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ ունեցած բոլոր այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են Հաշվային պլանի այլ բաժիններում (ենթաբաժիններում) և որոնք համապատասխանում են Օրենքում տրված բանկային ավանդի սահմանմանը: Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) լրացվում են նախորդ օրվա տվյալները: Արտարժութային ավանդները ներկայացվում են եռամսյակի տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով: Աղյուսակի «Ամսաթիվ» տողերում ներկայացվում են հաշվետու եռամսյակի օրերի ամսաթվերը հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի: Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակում լրացված գումարները ըստ «եռամսյակի օրերը» տողերի պետք է հավասար լինեն Աղյուսակ 1-ի համապատասխան օրվա տողին: Օրինակ, Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողի վանդակը պետք է համապատասխանի Աղյուսակ 1-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողին, իսկ Աղյուսակ 3-ի «եռամսյակի վերջին օրը»՝ Աղյուսակ 1-ի համապատասխան վանդակին:

(3.3-րդ կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն) 


ԳԼՈՒԽ 4. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Եթե ավանդատուն բանկում ունի միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է տասը միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ տասը միլիոն դրամից պակաս գումարի չափով:

(4.1-ին կետը փոփ. 14.09.10 թիվ 235-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)

4.2. Եթե ավանդատուն բանկում ունի միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ հինգ միլիոն դրամից պակաս գումարի չափով:

(4.2-րդ կետը փոփ. 14.09.10 թիվ 235-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)

4.3. Եթե ավանդատուն բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն գլխի 1.1 կետի համաձայն: Եթե ստացված գումարը մեծ կամ հավասար է հինգ միլիոն դրամին, ապա արտարժութային ավանդը չի մասնակցում երաշխավորված ավանդի հաշվարկմանը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոն դրամից, ապա հաշվարկվում է նաև երաշխավորված ավանդի արտարժութային մասը, ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոնի և հաշվարկված երաշխավորված ավանդի տարբերությունից, ապա հաշվարկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ այդ տարբերությունից պակաս գումարի չափով:

(4.3-րդ կետը փոփ. 14.09.10 թիվ 235-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)


ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Բանկերը սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» և բարձր ծրագրերով): Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված: Հաշվետվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին:

5.2. Սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են գրավոր ապացույցներ:

5.3. Բանկերը, հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակում» կանոնակարգ 3-ով սահմանված կարգով:

5.4. Բանկերի կողմից Կենտրոնական բանկին ուղղված հաշվետվությունները ներկայացվում են սույն Կարգով սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

5.5. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:


ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

6.1. Սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում հաշվետու եռամսյակի վերջին օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: 

(6.1-ին կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն) 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի փետրվարի 16-ի
թիվ 68-Ն որոշման
 

Հաշվետվություն

Կենտրոնական բանկ ներկայացվող երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի վերաբերյալ

 

(եռամսյակային)

 Բանկի անվանումը ________________________

 

 Ամսաթիվը ------------------------- թ -ից

 Աղյուսակ 1

 

 

1

ընդամենը

այդ թվում՝
արտարժույթով

1

Եռամսյակի ընթացքում ավանդների միջինը

   

1.01

 Ամսաթիվ

   

1.91

 Ամսաթիվ

   

2

Երաշխիքային վճարների հաշվարկված չափը

 

X

3

Լրացուցիչ վճարների չափը

X

Աղյուսակ 2

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ավանդատուների քանակը

                 

2

Ավանդների ընդհանուր գումարը

                 

3

Երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը

                 

4

1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը

                 

(աղյուսակը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)

 

Աղյուսակ 3

 

   

Բանկային հաշիվներ

Ավանդներ

 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր

   

գումարը

հավելա-գրված տոկոսները

Ցպահանջ ավանդներ

ժամկետային ավանդներ

ավանդային սերտիֆիկատ-ներ

առանց տոկոսի արժեթղթեր

տոկոսային արժեթղթեր

այլ անվանական արժեթղթեր

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գու-մա-րը

զեղչա-տոկոս

գումա-րը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

1

 Ամսաթիվ

                           

..

 Ամսաթիվ

                           

Աղյուսակ 3(շարունակություն)

 

   

Այլ պարտավորություններ

Տարանցիկ հաշիվներ

Այլ

Ընդամենը

   

դրամական փոխանցումների դիմաց պարտա-վորություններ

ժամկետը լրացած, բայց չմարված ներգրավված միջոցների
(ժամկետային

փոխառությունների

գումարը

հավելա-գրված տոկոսները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

 

գումա-րը

հավելա-գրված տոկոս-ները

 

1

 Ամսաթիվ

                   

..

 Ամսաթիվ

                   
                       
                     

Կ.Տ.   

 Բանկի վարչության նախագահ _________________________

(գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ _________________________

(հավելվածը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)