Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2015 թվականի N 1228-Ա

 

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 16

Երևան