«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից երաշխիքային վճարների հաշվարկման կարգը համապատասխանեցնել օրենսդրական փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կարգի 3.2.11. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2.11. «9»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն դրամային և արտարժութային ավանդ, և որոնց դրամային ավանդը պակաս է Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափից, և արտարժութային ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափի և դրամային ավանդի դրական տարբերությունը:»,
2) Կարգի 3.2.11. կետից հետո լրացնել նոր 3.2.12 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«3.2.12. «10»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են նախորդ սյունակների համապատասխան տողերում նշված թվերի հանրագումարները, բացառությամբ 4-րդ տողի և 9-րդ սյունակի համապատասխան տողերի: Ընդ որում` 4-րդ տողը լրացվում է սույն կարգի 3.2.3.1-րդ կետի համաձայն:»,
3) Կարգի Գլուխ 4-ի բոլոր «չորս միլիոն» բառերը փոխարինել «տասը միլիոն» բառերով, իսկ բոլոր «երկու միլիոն» բառերը փոխարինել «հինգ միլիոն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Կարգի հավելված 1-ի Աղյուսակ 2-ում 9-րդ սյունակից հետո լրացնել նոր 10-րդ սյունակ.
« |
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|