Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1228-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.26/40(339) Հոդ.1329
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ավանդույթների զարգացման, անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովման գործում ազգային անվտանգության մարմինների անձնակազմի՝ ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրոշ։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրոշի մասին կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը (կցվում են)։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՆՀ-1228-Ն

 

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. դեկտեմբերի 18-ի
ՆՀ-1228-Ն հրամանագրով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրոշը (այսուհետ՝ դրոշ) պատվի և արժանապատվության, արիության ու նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշը ծառայության յուրաքանչյուր աշխատողի սրբազան պարտքի հիշեցումն է՝ հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը պահպանելու և ազգային անվտանգությունն ապահովելու մասին։

2. Դրոշը ազգային անվտանգության ծառայությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը։

3. Դրոշի հետ հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր։

4. Դրոշը մշտապես պահվում է ազգային անվտանգության ծառայությունում։

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

6. Ազգային անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի ղեկավար
Ա. Թումանյան

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. դեկտեմբերի 18-ի
ՆՀ-1228-Ն հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրոշը (այսուհետ՝ դրոշ) կազմված է երկկողմ պաստառից և ծոպափնջերով քուղերից։ Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը՝ 1800 մմ, լայնությունը՝ 900 մմ։

Դրոշը կարված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի պատկերով՝ երկկողմ մետաքսե կտորից՝ 3 կողմից երիզված ոսկեգույն ծոպերով։ Պաստառի երեսի կողմի կենտրոնում պատկերված են ծառայության մետաքսակար խորհրդանիշը՝ 450 մմ տրամագծով և ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված արծվի բացված թևը։ Դրոշի կարմիր շերտի վրա ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Ազգային անվտանգության ծառայություն» բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը՝ 40 մմ։

Պաստառի հակառակ կողմի կարմիր շերտի վրա երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հանուն հայոց պետականության» բառերը. տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը՝ 40 մմ։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի ղեկավար
Ա. Թումանյան