«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015487
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 250-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ-1625» ՈՍԿԵ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿ», «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ-150», «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ-125» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2016 թվականի հունվարի 25-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ», «Արշակ Ֆեթվաճյան-150» և «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 250-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են խաչ, թուր և զարդանախշ: Աջ կողմում «5000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից: Ֆոնին Մամիկոնյանների տոհմի զինանշանն է` արծվի տեսքով: Շրջագծով «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 391-451» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի 9000 |
Քաշը |
4,3 գ |
Տրամագիծը |
18,0 մմ |
Որակը |
լավացված |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
5000 հատ |
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Արարատ լեռան գրաֆիկական պատկերն է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «2016» մակագրություններով: Աջ կողմում պատկերված է ՀՀ զինանշանը: Ստորին հատվածում «5000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունն է ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա: Աջ կողմում պատկերված է խաչքար: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ARMENIAN STATEHOOD» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
168,1 գ |
Տրամագիծը |
63,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
հարթ, համարակալված |
Տպաքանակը |
300 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Արշակ Ֆեթվաճյան-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա. Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից դրվագ: Վերին աջ կողմում ՀՀ զինանշանն է, իսկ ներքևում՝ անվանական արժեքի մակագրությունը` «100 ԴՐԱՄ»: Ձախ եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «2016» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Ֆեթվաճյանի դիմանկարը Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամի ֆոնին և Ա. Ֆեթվաճյանի «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավից դրվագ: Մակագրություններն են՝ «ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ», «ARSHAK FETVADJIAN» և «150 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
28,28 գ |
Չափը |
28,0 x 40,0 մմ |
Որակը |
լավացված |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Արշակ Ֆեթվաճյան-150» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա. Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը: Ձախ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2016», իսկ ներքևում «100 ԴՐԱՄ» անվանական արժեքի մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Բաժբեուկ-Մելիքյանի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները: Մակագրություններն են՝ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ», «125 ամյակ» և «ALEXANDER BAZHBEUK-MELIKIAN»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
28,28 գ |
Չափը |
28,0 x 40,0 մմ |
Որակը |
լավացված |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները