ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2016 թվականի N 9-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ-ԾՐԱԳԻՐ 3 ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013 թվականի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի պահանջներով և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
Եվրոպական ներդրումային բանկ
Վարկ No 82.634 AM
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր-Ծրագիր 3
ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ (27.4 կմ)
(ԿՄ 90+200-117+670)
ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
(ՀՕՏԾ)
19 Հունիսի 2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ՏԿՆ)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.06.2017, N 752-Ն | 22.07.2017, N 9-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|