ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 51 |
քաղ. Մոսկվա |
Մայրի ծառի ընկույզների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 08-րդ խումբը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություն՝
1. 0811 90 950 0 ապրանքային ենթադիրքում ընդգրկված մայրի ծառի սառեցված ընկույզները մայրի ծառի այն ընկույզներն են, որոնք պաղեցվել են 35°С-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում»։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2021, թիվ 100 | 01.01.2022, թիվ 51 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|