Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.25/5(1185) Հոդ.39
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 12-Ն

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությանը և 62-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կարիքների համար գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռքբերման նպատակով 2015 թվականի նոյեմբերի 19-ին հայտարարված «ՀՀ ԳՆ-ՇՀԱՊՁԲ-15/5» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած 1-ին չափաբաժնով՝ գնման պահանջի դադարման հիմքով.

2) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում «անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր» գնման առարկայի ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 12-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 (հազ. դրամ)

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի
միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

Քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս N 01

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

33651257/1

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ՇՀ

դոզա

198

(2 273 900)

(450 232.2)

33651257/10

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ԲԸԱՀ

դոզա

198

2 273 900

450 232.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան