Գլխավոր տեղեկություն
Համար
N 1471-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.25/31(543) Հոդ.1108.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1471-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 100000 օրինակով հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 33000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` տպագրական աշխատանքների ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:ուղղ.

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1471-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1.Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ

Նկարագրությունը
ՀՀ-ն ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայականների և ձևաթղթերի տպագրման ծառայություններ

1123

ԱԾ 01

Քանակական

Տեղեկագրերի տեսականու քանակը

5

 
 

Տեղեկագրերի ընդհանուր տպաքանակը

65200

 
 

Էլեկտրոնային իրավական շտեմարանի /Arlis.am/ տեղեկատվական կայքի վարում

2000000

 
 

Էլեկտրոնային իրավական տեղեկատվության/Arlis.am/ կայքից օգտվող անձանց քանակը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնություն

Կայքէջի մատչելիությունը օգտվողների համար/ 7/24/

100

 
 

Իրավական ակտերի հրապարակումն ստանալու օրվանից միջին ժամկետը /օր/

10

 
 

Կայքէջում տեղադրման և փոփոխության զետեղման /ինկորոպորացիայի/ ժամկետը /օր/

3

 
 

Հրատարակման և հրապարակման/ վաճառք կամ տրամադրում/ միջև ընկած ժամկետը/օր/

1

 

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը(հազ. դրամ)

 

x

33,000,000

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական և այլ կազմակերպությունների և քաղաքացիների իրազեկության և տեղեկատվական մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի ( մատուցողների) անվանումը (անվանումները)
Մրցութային կարգով ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1471-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/
քաղաքականության միջոցառումը

2015 թվականի պետական բյուջե(ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1123

   

Ծրագիր

 
     

Հրատարակչական և տեղեկատվական ծառայություններ

33000.0

     

 Ծրագրի նկարագրությունը

 

Հրատարակումներ, թարգմանչական գործունեություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պետական և այլ կազմակերպությունների և քաղաքացիների իրազեկության և տեղեկատվական մատչելիության ապահովում

     

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 
 

ԱԾ01

 

Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ

33000.0

   

Մատուցվող ծառայության նկարագրությունը

ՀՀ-ն ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայականների և ձևաթղթերի տպագրման ծառայություններ

Ծառայություն մատուցողի անվանումը

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան