Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2015-15.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 22-ի N 1248-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

Դ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Ջավադյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ներսիսյանց

- «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ. Բաղդասարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ա. Բերբերյան

- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Ա. Բախչագուլյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ

Բ. Բեգլարյան

- «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

- «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

- «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Պ. Քալանթարյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր

Ս. Խաչատրյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր

Ա. Հայրապետյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

Մ. Թավադյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան

Ա. Մաթևոսյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան

Ա. Մարգարյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան

Վ. Միքայելյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան

Մ. Մովսիսյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ս. Խառատյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Գ. Ամիրխանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ

Հ. Բեջանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ

Հ. Հարությունյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ

Հ. Արզումանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ

Հ. Փիլոյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Ավետիսյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Վ. Հարությունյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան