Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2016-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.02/16(1196) Հոդ.168
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2016 թվականի N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 8-րդ կետի՝

ա. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա.1» ենթակետով.

«ա.1) ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարության և չափորոշիչների մշակում, պայմանագրերի կնքում և կառավարում.»,

բ. «է» ենթակետից հանել «ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների» բառերը,

գ. «ը» ենթակետում «ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով,

դ. «ժ» ենթակետից հանել «կարգավորվող» բառը,

ե. «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» ենթակետով.

«ժզ) ուսումնասիրելով պետական մասնավոր գործընկերության շրջանակներում ներկայացված առաջարկությունները՝ ոլորտի զարգացման ռազմավարական պլանների և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գույքի համալրման խոշոր, կապիտալ ներդրումային ծրագրերի մշակում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքի կադաստրի վարում:».

2) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

3) N 1 հավելվածի 39-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «նախագահի» բառով.

4) որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն» պարբերությունից հետո լրացնել «Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչություն» պարբերությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 26

Երևան