ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
9 դեկտեմբերի 2015 թ. |
N 4063-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և 3-րդ մասին համապատասխան`
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Տնօրենի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
Տնօրենի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:»:
2) Որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետում «3» թիվը փոխարինել «5» թվով:
3) Որոշման N 2 հավելվածի 78-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«1) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել նոր աշխատանքային պայմանագիր՝ լուծելով նախկինում կնքված աշխատանքային պայմանագիրը:»:
4) Որոշման N 3 հավելվածի 4.1 կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«իբ) ատեստավորման արդյունքները.
իգ) ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|