ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2015 թ. |
N 436-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու վերաբաշխումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 944-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 982-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1362-Ն որոշումները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի նոյեմբերի 23-ի հ. 01/82-1/36359-15 գրությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին» N 265-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|