ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 750 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ջերմազգայուն թղթի դասակարգման մասին» թիվ 750 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1-ին կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «դասակարգել Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերով.
2-րդ կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «դասակարգել Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4811 90 000 0 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին, 3-րդի (ա) և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան» բառերով:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|