Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.19/13(1193) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 107-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ապահովման միջոցների պատրաստման նկատմամբ պահանջները և դրանց կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 107-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են մաքսային ապահովման միջոցների կիրառության կանոնները և պատրաստմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտում հասկացություններն օգտագործվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հավելվածով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Մաքսային ապահովման (նույնականացման) միջոցները կիրառվում են մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, շենքերի, տարողությունների և այլ վայրերի նույնականացման նպատակով:

4. Նույնականացումն իրականացվում է կապարակնքման, կնքման, դրոշմակնքման, թվային, տառային կամ այլ ձևով նշագրման, նույնականացման նշանների կիրառման, նմուշների և օրինակների վերցման, նկարահանման, ապրանքների մանրամասն նկարագրման, գծապատկերների, ծավալային պատկերների պատրաստման, ապրանքն ուղեկցող փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև այլ միջոցներով:

5. Մաքսային նպատակների համար որպես օտարերկրյա պետությունների նույնականացման միջոցներ կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն՝ օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև ապրանքների մատակարարների և փոխադրողների կողմից կիրառվող միջոցները:

6. Մաքսային մարմինների կողմից նույնականացման միջոցների կիրառությունը կանոնակարգում է վերադաս մաքսային մարմինը:

7. Մաքսային մարմինների կողմից կարող են օգտագործվել հետևյալ նույնականացման միջոցները՝

1) մեխանիկական միջոցներ՝

ա. կապարակնիք՝ մեկանգամյա օգտագործման մեխանիկական սարք, որը կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցների՝ բեռների համար նախատեսված տարածքի վրա, և որի կիրառումից հետո բեռների համար նախատեսված տարածքը կարող է բացվել միայն կապարակնիքն ապամոնտաժելու, հեռացնելու (բացելու) միջոցով: Կապարակնիքը տեղադրվում է կապարակնքման համար նախատեսված հատուկ սարքով՝ լարերի կամ մետաղալարերի կիրառմամբ,

բ. էլեկտրոնային փականակապարակնիք՝ բազմակի օգտագործման սարք, որն օժտված է երթուղու մշտադիտարկում իրականացնելու հնարավորությամբ, այդ թվում՝ հեռակա կամ հաշվողական մեքենաների միջոցով կարող է ազդանշաններ ուղարկել՝ չթույլատրելով անօրինական մուտքը պահպանող օբյեկտներ.

2) դրոշմային միջոցներ՝

ա. կնիք (դրոշմակնիք)՝ տարբեր կրիչների վրա տպագրելու կամ թանաքի միջոցով գործողություն արձանագրելու (ֆիքսելու) հնարավորություն ունեցող գործիք (սարք): Կնիքները կարող են լինել անհատական և ընդհանուր օգտագործման,

բ. գծավոր ծածկագիր (շտրիխ կոդ)՝ թվերի և տառերի համադրություն, որն ընթերցելի (հասկանալի) է հատուկ հաշվողական մեքենաների համար: Մաքսային մարմինները կարող են կիրառել նաև գծավոր ծածկագրով ինքնասոսնձվող պիտակներ,

գ. ֆլուորեսցենտային գրիչ՝ հատուկ գրիչ, որն օգտագործվում է մաքսային փաստաթղթերի վրա արտացոլիչ նշան դնելու համար:

 8. Նույնականացման մեխանիկական և դրոշմային միջոցները կիրառվում են ապրանքների ու տրանսպորտային միջոցների բեռնախցիկների, ինչպես նաև բեռն ուղեկցող և տրանսպորտային փաստաթղթերի պահպանության ու մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով:

9. Նույնականացման մեխանիկական միջոցները դրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնման ժամանակ՝ բեռնախցիկների փականների վրա՝ ներառելով բեռնախցիկների փակվող բոլոր հանգույցները: Նույնականացման մեխանիկական միջոցները մաքսային մարմինների կողմից տեղադրվում են մաքսային հսկողության ժամանակ:

10. Կիրառված նույնականացման մեխանիկական միջոցները փոփոխվում, հեռացվում կամ ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում՝ մաքսային մարմնի թույլտվությամբ՝ այլ անձանց կողմից: Նույնականացման միջոցների փոփոխության, հեռացման կամ ոչնչացման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է արձանագրություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ձևով:

11. Նույնականացման մեխանիկական միջոցները կարող են պատրաստված լինել տարբեր նյութերի տարբեր համադրություններից, սակայն պետք է դիմակայեն օդի ջերմաստիճանի -600 C-ից մինչև +550 C շահագործման պայմաններին:

12. Նույնականացման մեխանիկական միջոցների կառուցվածքը պետք է՝

1) ապահովի մարդկանց անվտանգ աշխատանքը, լինի հրդեհաանվտանգ և պայթյունաանվտանգ.

2) բացառի բազմակի օգտագործումը (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

3) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների՝ առանց տեսանելի հետքերի հեռացման (բացման) անհնարինությունը (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

4) ապահովի տեղափոխվող բեռներ մուտքի բացառումը՝ առանց նույնականացման մեխանիկական միջոցների վնասման (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

5) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների գործառնական նշանակությունը բեռների տեղափոխման ընթացքում առաջացող մեխանիկական ուժի ազդեցության ժամանակ.

6) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների՝ փակված վիճակում դրանց կարգավիճակի հսկողության հնարավորությունը.

7) ապահովի հատուկ սարքերի միջոցով հեռացման (հանման) հնարավորությունը:

13. Նույնականացման մեխանիկական միջոցները պետք է պատրաստված լինեն այնպես, որպեսզի իրենց աշխատունակությունը պահպանեն տեղադրման օրվանից նվազագույնը 12 ամիս, իսկ արտադրության օրվանից՝ նվազագույնը 24 ամիս:

14. Էլեկտրոնային փականակապարակնիքները պետք է ունենան 5 տարվանից ոչ պակաս օգտագործման ժամկետ:

15. Նույնականացման մեխանիկական և դրոշմային միջոցները պետք է համապատասխանեն դրանց վրա տարածվող՝ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև սույն կարգով դրանց համար սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան