Գլխավոր տեղեկություն
Համար
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2016-01.04.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.22/2(545).1 Հոդ.1182
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1527-Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲԺԻՇԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲԺԻՇԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննվող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու հնարավորության մասին փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրազեկվում է բժշկասոցիալական փորձաքննության դիմումը ներկայացնելիս:

3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով դիմելուց հետո եռօրյա ժամկետում փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը հանձնաժողովին տրամադրում է (գրավոր և (կամ) էլեկտրոնային փոստով և (կամ) հեռախոսազանգով) իր ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, մասնագիտացումը, աշխատանքի վայրը, մշտական բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը):

4. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ փորձաքննվող անձի ներկայացուցիչն ունի օրենքով իրեն վերապահված իրավունքներ և պարտականություններ:

5. Փորձաքննվող անձի ներկայացուցչի մասնակցությունն անձի փորձաքննությանը գրանցվում է այդ նպատակի համար նախատեսված լիազոր մարմնի կողմից հաստատված գրանցամատյանում և ստորագրվում նրա կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան