ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
Ձկների առանձին տեսակների համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0301 91 900 0 և 030199110 0 ծածկագրերով դասակարգվող ձկների առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0301 91 900 0 և 0301 99 110 0 ծածկագրերով դիրքերը լրացնել «48Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 48Դ ծանոթագրությամբ՝
«48Դ ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 15 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2021, թիվ 80 | 01.01.2022, թիվ 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|