ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված «1995 թվականի նոյեմբերի 3-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնոլոգիական տարածք ստեղծելու մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|