Գլխավոր տեղեկություն
Համար
N 1511-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.18/3(1183) Հոդ.1167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1511-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի Խնձորուտ-Բազում թաղամասերի գերեզմանոց տանող ճանապարհի մի հատվածի, գերեզմանոցի նախահրապարակի և այն գերեզմանոցին կապող ճանապարհահատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 10,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1511-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով)

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Տեղական նշանակության ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում
Նկարագրությունը
Ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում

1049

ԱԾ05

Քանակական

Հիմնանորոգվող ավտոճանապարհների մակերեսը, մետր

   

Որակական

     

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

10,000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1049. Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2015 թվականի պետական բյուջե

ծրագիրը

միջոցա-ռումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1049

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

10,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

Ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

 
   

Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ

 

ԱԾ05

 

Տեղական նշանակության ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում (ՀՀ Լոռու մարզպետարան)

10,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

Ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում նպատակով
1049 Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան