Գլխավոր տեղեկություն
Համար
N 2292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.01.2016-01.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.144
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2292-Ն

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 22-ի N 2292-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու ընթացակարգը:

2. Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների (այսուհետ՝ փորձարկումներ) կազմակերպումը, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցումը և գրանցումից հանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

3. Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի կողմից ընտրված և հայտատուի հետ համաձայնեցված փորձատեղամասերում:

4. Փորձարկումների իրականացման մեթոդիկան հաստատում է լիազորված մարմինը:

II. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում բույսերի սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու մասին հայտ` համաձայն ձևի:

6. Հայտին կից ներկայացվում է սորտի նկարագիրը, որը ներառում է սորտի կազմաբանական (մորֆոլոգիական), բուսաբանական և կենսաբանական հատկանիշները և ագրոտեխնիկական առանձնահատկությունները:

Հայտատուն կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն:

6.1. Հայտը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:

(6.1-ին կետը լրաց. 17.12.15 N 1493-Ն)

7. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն ընդունում է որոշում`

ա) սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին.

բ) հայտը վերադարձնելու մասին:

(7-րդ կետը լրաց. 17.12.15 N 1493-Ն)

7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին դրա մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալու առձեռն:

(7.1-ին կետը փոփ., լրաց. 17.12.15 N 1493-Ն)

8. Հայտը վերադարձվում է, եթե հայտին կից ներկայացվող նկարագիրը թերի է:

9. Հայտը մերժելու մասին որոշումն արգելք չէ թերությունները վերացնելուց հետո այն կրկնակի ներկայացնելու համար:

10. Հայտատուն սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշումն ստանալուց հետո լիազորված մարմնի կողմից նախատեսված ժամկետում և սահմանված քանակությամբ տրամադրում է անվճար սերմեր (տնկանյութ)՝ փորձարկումների կազմակերպման համար: Տրամադրվող սերմերը պետք է լինեն հավաստագրված, փաթեթավորված և պիտակավորված:

11. Փորձարկումներն իրականացվում են 2 տարի անընդմեջ՝ բացառությամբ հիբրիդային սերմերի փորձարկումների, որոնք իրականացվում են սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում: Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի ենթակայությամբ գործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

(11-րդ կետը խմբ. 17.12.15 N 1493-Ն)

12. Լիազորված մարմինն իրավասու է փորձարկման ժամկետը երկարաձգել մեկ տարով, եթե՝

ա) տարերային աղետների հետևանքով հնարավոր չի եղել արձանագրել փորձարկումների արդյունքները.

բ) հայտատուն հիմնավոր պատճառով ժամանակին չի կարողացել փորձարկումների նպատակով կազմակերպությանը հատկացնել սահմանված քանակությամբ սերմեր (տնկանյութ):

13. Կազմակերպության և հայտատուի միջև կնքվում է պայմանագիր փորձարկումների արդյունքում ստացված բերքի օգտագործման մասին:

14. Փորձարկումների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1646-Ն որոշմամբ կազմավորված փորձագիտական խորհրդին` փորձարկումների ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(14-րդ կետը փոփ. 17.12.15 N 1493-Ն)

 

III. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

15. Փորձագիտական խորհուրդը փորձարկումների արդյունքների մասին արձանագրություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնին տալիս է եզրակացություն:

(15-րդ կետը փոփ. 17.12.15 N 1493-Ն)

16. Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա լիազորված մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում`

ա) դրական եզրակացության դեպքում՝ սորտը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու մասին.

բ) բացասական եզրակացության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտի գրանցումը մերժելու մասին:

(16-րդ կետը փոփ. 17.12.15 N 1493-Ն)

17. Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է, ինչպես նաև որոշումն ուղարկում է սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով և ժամկետներում:

(17-րդ կետը խմբ. 17.12.15 N 1493-Ն)

18. Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտի գրանցումը մերժելու մասին լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՍՈՐՏԻ ՀԱՆԵԼԸ

 

19. Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկից սորտը հանվում է հայտատուի խնդրանքով:

(19-րդ կետը փոփ. 17.12.15 N 1493-Ն)

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

20. Լիազորված մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկը` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար
_________________ -ին

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. _________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
_________________________________

 

3. Անձնագիրը __________________________________________________

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

 

4. Խնդրում եմ իրականացնել _________________________________________

(մշակաբույսի տեսակը, սորտը)

 

սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ և այն գրանցել Հայաստանի

Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում:


5. Սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու կամ հայտը
վերադարձնելու մասին որոշումը (այդ թվում՝ վերադարձվող հայտը), սորտը Հայաստանի
Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում
գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը ցանկանում եմ ստանալ  առձեռն
փոստով:

 

Հայտին կից ներկայացնում եմ՝

ա) սորտի նկարագիրը

բ)

գ)

Հայտատու

__________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

____

 _____________________ 200 թ.
    

(ձևը լրաց. 17.12.15 N 1493-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 17.12.15 N 1493-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2023, N 2089-Ն 01.12.2023, N 2292-Ն
17.12.2015, N 1493-Ն 02.01.2016, N 2292-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան