Basic information
Number
N 755-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.07.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
14.07.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.07.2017
Effective date
15.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2017 թվականի N 755-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում գործող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքում գործող «Վալեքս Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության արտադրական գործունեության հետևանքով անտառային հատվածքներում առաջացած աղբակույտերի հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու, վնասի չափը գնահատելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական միջոցառումների պլանի և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հուլիսի 14

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 14-ի N 755-Ա որոշման

 

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության
աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության 
 և գործառնական ծրագրերի վարչության պետ 
 (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մանուչարյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա
միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

Մ. Մանուկյան

- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Յու. Ջավադյան

- ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան