Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 769-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին

և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 8-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Տագիլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գառնիկ Բադալյանինը, Մհեր Թոռչյանինը, Կոնստանտին Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մուրադ Իսախանյանինը, Լևոն Ավագյանինը, Գենադի Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան

 

2015 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
օգոստոսի 26-ի N 769-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 8-11-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Բադալյան

 - 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ) հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար

     

Մ. Իսախանյան

 -

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ

     

Լ. Ավագյան

 -

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ

     

Գ. Մարտիրոսյան

 -

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ

     

Կ. Կրիտյան

 -

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի անդամ

     

Մ. Թոռչյան

 -

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ-ի հայկական մասի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան