Գլխավոր տեղեկություն
Համար
N 1493-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2016-01.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.15/2(545) Հոդ.1140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1493-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը հաստատելու մասին» N 2292-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով՝

«6.1. Հայտը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:».

2) 7-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին դրա մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալու առձեռն:».

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Փորձարկումներն իրականացվում են 2 տարի անընդմեջ՝ բացառությամբ հիբրիդային սերմերի փորձարկումների, որոնք իրականացվում են սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում: Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի ենթակայությամբ գործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:».

5) 14-րդ կետում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

6) 15-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

7) 16-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

8) կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է, ինչպես նաև որոշումն ուղարկում է սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով և ժամկետներում:».

9) կարգի 19-րդ կետից հանել « , եթե՝

ա) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտը գրանցելուց 10 տարի հետո հայտ չի ներկայացվել սորտի նոր պետական փորձարկումներ անցկացնելու համար.

բ)» բառերը.

10) կարգի ձևում՝

ա. 2-րդ կետը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու կամ հայտը վերադարձնելու մասին որոշումը (այդ թվում՝ վերադարձվող հայտը), սորտը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը ցանկանում եմ ստանալ  առձեռն  փոստով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան