ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 57-Ն
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի (այսուհետ՝ օգտագործվող զենք) տեսակը, ձևը և մոդելը՝ համաձայն հավելվածի.
2) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի քանակը՝
ա. յուրաքանչյուր չորս պահնորդին՝ մեկ միավոր ծառայողական կարճ ակոսափող զենքի հաշվարկով,
բ. յուրաքանչյուր մեկ թիկնապահին՝ մեկ միավոր ծառայողական կարճ ակոսափող զենքի հաշվարկով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված |
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՄՈԴԵԼԸ
Օգտագործվող զենքի տեսակը |
Օգտագործվող զենքի ձևը |
Օգտագործվող զենքի |
ծառայողական |
կարճ ակոսափող |
ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
քաղաքացիական |
ողորկ-երկարափող, |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |