Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

12 մայիսի 2015 թվականի

թիվ 50

քաղ. Մոսկվա

 

Քայլակների և խաղային վրանների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ու Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ 3-րդ հավելվածի համաձայն;

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի տեքստում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 8» ծածկագրով:

3. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի 11-րդ կետում, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշմամբ հաստատված` Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9503 00 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9503 00 990» ծածկագրով:

4. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի տեքստում, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված` Մաքսային միության «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 70 000 8» ծածկագրով:

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 50

որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

9403 70 000 9

--այլ

-

9503 00 990 0

---այլ

հատ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 50

որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Lրացուցիչ չափման միավորներ

 

-- այլ.[*]

 
 

---պտտվող անիվներով քայլակներ՝ մետաղե ծալովի հիմնակմախքով՝ տեքստիլ գործվածքից պատրաստված պահող հարմարանքով սարքավորված՝ երեխայի ոտքերի համար նախատեսված երկու անցքով.

 

9403 70 000 2

----15 կգ-ից ոչ ավելի մարմնի զանգվածով երեխաների համար

-

9403 70 000 3

----այլ

-

9403 70 000 8

---այլ

-

9503 00 990

---այլ.

 

9503 00 990 1

----երեխաների կողմից շինություններում կամ բաց երկնքի տակ օգտագործվող խաղային վրաններ՝ կենդանիների, մուլտիպլիկացիոն կերպարների, տրանսպորտային միջոցների, երկրաչափական մարմինների (օրինակ՝ բուրգ, կոն, խորանարդ, հատած բուրգ) տեսքով՝ պլաստմասսե կամ մետաղական (խողովակաձև կամ զսպանակավոր) հիմնակմախքով, 120 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ, 185 սմ-ից ոչ ավելի լայնությամբ, 185 սմ-ից ոչ ավելի երկարությամբ

հատ

9503 00 990 9

----այլ

հատ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 50

որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

9403 70 000 2

----15 կգ-ից ոչ ավելի մարմնի զանգվածով երեխաների համար

15, սակայն 1 կգ-ի համար 0,523 եվրոյից ոչ պակաս

9403 70 000 3

----այլ

15, սակայն 1 կգ-ի համար 0,523 եվրոյից ոչ պակաս

9403 70 000 8

---այլ

15, սակայն 1 կգ-ի համար 0,523 եվրոյից ոչ պակաս

9503 00 990 1

----երեխաների կողմից շինություններում կամ բաց երկնքի տակ օգտագործվող խաղային վրաններ՝ կենդանիների, մուլտիպլիկացիոն կերպարների, տրանսպորտային միջոցների, երկրաչափական մարմինների (օրինակ՝ բուրգ, կոն, խորանարդ, հատած բուրգ) տեսքով՝ պլաստմասսե կամ մետաղական (խողովակաձև կամ զսպանակավոր) հիմնակմախքով, 120 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ, 185 սմ-ից ոչ ավելի լայնությամբ, 185 սմ-ից ոչ ավելի երկարությամբ

11.3

9503 00 990 9

----այլ

11.3

___________________________

* ՄՄ ԱՏԳ ԱԱ 9403 70 000 1 ենթադիրքին հաջորդող առանց ծածկագրի ենթադիրք։

 

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: