Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2015-20.11.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 2-ի «Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 237 որոշումը:

2.1. Սահմանել, որ սույն որոշման ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով ներկայացված առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են մակարդակներ` ըստ տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության աստիճանի: Ընդ որում, առաջին մակարդակի համար պահանջվում է համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման հագեցվածություն, իսկ ըստ մակարդակի հաջորդական աճման` առավելագույն տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն և մասնագիտական որակավորման առավել նեղ մասնագիտական կատարելագործման պարտադիր պահանջների ու պայմանների առկայություն: Բժշկական հաստատության կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները հաստատվում են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից` նորմատիվ հրամանով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված բժշկական օգնության և սպասարկման մակարդակներին համապատասխան այդ բժշկական հաստատությունում տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության առկայությունը:

(2.1-ին կետը լրաց. 07.07.11 N 936-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 27-ի N 276-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Առաջնային բժշկական օգնություն

 

1) նախաբժշկական օգնություն`

ա. մանկաբարձական

բ. բուժքույրական

2) բժշկական ընդհանուր պրակտիկա

3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

4) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

5) ընտանեկան բժշկություն

6) ընտանեկան ստոմատոլոգիական

 

2. Մասնագիտացված բժշկական օգնություն`

 

1) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)

2) մանկաբուժական

3) մանկաբարձական

4) գինեկոլոգիական

5) ընդհանուր վիրաբուժական

6) անեսթեզիոլոգիական

7) վերակենդանացման

8) նյարդաբանական

9) հոգեբուժական

10) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

11) մաշկաբանական

12) վեներաբանական

13) ախտաբանաանատոմիական

14) դատաբժշկական փորձաքննություն

15) դատահոգեբուժական փորձաքննություն

16) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. կլինիկական

բ. կենսաքիմիական (բիոքիմիական)

գ. բջջաբանական

դ. շճաբանական (սերոլոգիական)

ե. հյուսվածքաբանական

զ. գենետիկական

է. մանրէաբանական

ը. վիրուսաբանական

թ. թունաբանական

ժ. մակաբուծաբանական

ժա. իմունաբանական

ժբ. (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.14 N 8-Ն)

ժգ. սնկաբանական

17) ճառագայթային ախտորոշիչ`

ա. ռենտգենաբանական

բ. ֆլյուորոգրաֆիկ

գ. համակարգչային տոմոգրաֆիկ

դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային

ե. մամոգրաֆիկ

զ. ռադիոնուկլիդային

է. ուլտրաձայնային

ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ

թ. դենսիտոմետրիա

18) ֆիզիոթերապևտիկ`

ա. բարոթերապևտիկ

բ. էլեկտրաբուժում

գ. լուսաբուժում

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.14 N 8-Ն)

ե. (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.14 N 8-Ն)

զ. (պարբերությունն ուժը կորցրել է 09.01.14 N 8-Ն) 

19) վերականգնողական`

ա. բալնեոլոգիական,

բ. ցեխաբուժություն,

գ. շարժաթերապևտիկ,

դ. ռեֆլեքսաթերապևտիկ,

ե. մանուալ թերապևտիկ,

զ. բուժական մերսում

20) ֆունկցիոնալ ախտորոշիչ

21) ներզննական (էնդոսկոպիական)

22) համաճարակաբանական

23) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա

24) անձավաբուժական

25) հալոթերապևտիկ

26) սոմնոլոգիա

27) ինտերվենցիոն առիթմոլոգիական:

(2-րդ կետը փոփ., լրաց. 09.01.14 N 8-Ն, լրաց. 17.12.15 N 1485-Ն) 

 

   3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`

 

1) ուռուցքաբանական`

ա. քիմիոթերապիա,

բ. ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին,

գ. վիրաբուժական

2) ալերգոլոգիական

3) անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ) 

4) թոքաբանական

5) սրտաբանական

6) ինտերվենցիոն սրտաբանական

7) աղեստամոքսաբանական

8) երիկամաբանական

9) ռևմատոլոգիական

10) արյունաբանական

11) ներզատաբանական

12) տուբերկուլոզային

13) վարակիչ հիվանդությունների

14) նեոնատոլոգիական

15) պերինատոլոգիական

16) ներզատագինեկոլոգիական

17) նյարդավիրաբուժական

18) քիթ-կոկորդ-ականջաբանական

19) ակնաբանական

20) կրծքային վիրաբուժական

21) սրտային վիրաբուժական

22) անոթային վիրաբուժական

23) որովայնային վիրաբուժական

24) ուրոլոգիական

25) պրոկտոլոգիական

26) վնասվածքաբանական

27) օրթոպեդիական

28) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական

29) մանկական վիրաբուժական

30) միկրովիրաբուժական

31) դիմածնոտային վիրաբուժական

32) ներզննական վիրաբուժական

33) նորածնային վիրաբուժական

34) անոթանեյրովիրաբուժական

35) ներզատավիրաբուժական

36) այրվածքաբանական

37) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)

38) թունաբանական

39) հոգեթերապևտիկ*

40) թմրաբանական

41) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)

42) կոսմետոլոգիական

43) բժշկական գենետիկական

44) հերիատրիական

45) սպորտային բժշկական

46) ավիացիոն բժշկական

47) թերապևտիկ ստոմատոլոգիական

48) վիրաբուժական ստոմատոլոգիական

49) օրթոպեդիկ ստոմատոլոգիական

50) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական

51) ատամնատեխնիկական`

ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,

բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,

գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)

52) դիետաբանական (դիետոլոգիական)

53) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)

54) հեմոդիալիզային

55) կլինիկական դեղորայքային

56) կլինիկական դեղաբանական

57) հոմեոպաթիկ

58) բժշկական-օպտիկական

59) պալիատիվ

(3-րդ կետը լրաց. 03.12.09 N 1381-Ն, 09.01.14 N 8-Ն, 17.12.15 N 1485-Ն)

 

4. Երեխաների բուժօգնության ոլորտում` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը:

(4-րդ կետը լրաց. 17.12.15 N 1485-Ն)

5. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշմամբ:

(հավելվածը լրաց. 03.12.09 N 1381-Ն, փոփ., լրաց. 09.01.14 N 8-Ն, լրաց. 17.12.15 N 1485-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան