ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
16 հունիսի 2015 թվականի |
թիվ 66 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
«Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագրի ստորագրման կապակցությամբ և Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) 8-րդ և 25-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման վերաբերյալ հրահանգի ու ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևկերպման վերաբերյալ հրահանգի մասին» թիվ 199 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից սկսած` 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 16-ի թիվ 66 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ
1. Նշված Որոշմամբ հաստատված «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու համար հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի մեջ՝
ա) 6-րդ կետում՝
1-ին ենթակետի երրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն - KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն - KG,» բառերը.
5-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).».
վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ).».
բ) 8-րդ կետում՝
2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն- KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն- KG,» բառերը.
2. Նշված Որոշմամբ հաստատված «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգի 6-րդ կետում՝
ա) 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետություն- KZ,» բառերից հետո ավելացնել «Ղրղզստանի Հանրապետություն- KG,» բառերը.
բ) 6–րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).».
վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝ «Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ).»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2023, թիվ 165 | 24.06.2024, թիվ 66 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|