ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
9 հունիսի 2015 թվականի |
թիվ 64 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ անօդաչու թռչող ապարատների համար նախատեսված ապրանքների առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 3-րդ հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններին ավելացնել 50Դ ծանոթագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝
«50Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունիսի 9-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:».
ե) 2015 թվականի սեպտեմբերի 1-ից՝
սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 4-րդ հավելվածի համաձայն.
Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններին ավելացնել 35Դ ծանոթագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝
«35Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.09.2015 թ-ից մինչև31.12.2016 թ-ը ներառյալ:».
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2021, թիվ 100 | 01.01.2022, թիվ 64 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|