Գլխավոր տեղեկություն
Համար
N 1469-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ.1108.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «Գոգավան» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող՝ պետության կողմից ձեռք բերված անշարժ գույքի չափագրումների, նոտարական վավերացման, նոտարի մատուցած ծառայությունների և պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 899.1 հազ. դրամ, որից`

1) անշարժ գույքի չափագրումների համար՝ 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

2) նոտարական վավերացման համար գանձվող պետական տուրքի գծով` 2.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար` 46.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով՝ 83,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման համար ծառայությունների համար՝ 467,5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1469-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ Լոռու մարզպետարան

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

 767.5

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

 767.5

71351490/1

Կադաստրային քարտեզագրման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 300.000.0

1

 300.0

70121200/1

Ոչ բնակելի անշարժ գույքի գնման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 467,500.0

1

 467.5

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1469-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
Այլ պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում

Ծրագրային դասիչը

Անվանումը`
Պետական սահմանի «Գոգավան» անցման կետի շինարարության նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

Նկարագրությունը
Սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ իրավունքի պետական գրանցում և նպատակային նշանակության փոփոխություն

1023

ԿՊ 01

Քանակական

Ձեռքբերվող հողատարածքների քանակը

10

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

X

899.1

Ժամկետայնության

Կիրառելի չէ

   

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Կիրառելի չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

   

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1023 ԱԾ01 ծառայությունների քանակական, որակական և ժամկետայնության չափորոշիչների բարելավմանը։

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
ՀՀ Լոռու մարզպետարան

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/ խումբը /դասը)

Ծրագիրը/
Քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1023

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Հարկային և մաքսային ծառայություններ

899.1

Ծրագրի նկարագրությունը
Հարկային և մաքսային քաղաքականության մշակման, պլանավորման, մոնիթորինգի, ծրագրերի համակարգման, գանձման, վերահսկողության և աջակցության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

   

Պատվեր այլ կառավարչական հիմնարկի համար

 

ԿՊ 01

 

Պետական սահմանի «Գոգավան» անցման կետի շինարարության նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

899.1

     

Ակտիվի նկարագրությունը
Սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ իրավունքների պետական գրանցում և նպատակային նշանակության փոփոխություն

 
     

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան