Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

Բեղմնավորված ձկնկիթի առանձին տեսակների համար Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0511 91 901 9 ծածկագրով դասակարգվող` բեղմնավորված ձկնկիթի առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0511 91 901 9 ծածկագրով դիրքը լրացնել «47Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 47Դ ծանոթագրությամբ՝

«47Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 44 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: