Գլխավոր տեղեկություն
Համար
N 312-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.12.2015-07.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2015 թվականի N 312-Ն

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել՝

1) հավաստագրման հանձնաժողովի կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ընդգրկման պայմանների կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

2) հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

3) հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

4) հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.

5) հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 6 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 3
 Երևան

 

 
 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների` օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հավաստագրման հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկելու կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:

2. Հավաստագրման հանձնաժողովի կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնում են երկու ներկայացուցիչներ, որոնք հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հինգ տարի ժամկետով:

3. Հանձնաժողովի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում անդամների թեկնածությունների ընտրության նպատակով:

4. Հանձնաժողովի կազմում` որպես ոլորտի շահերը ներկայացնող ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝

1) իրավաբանական անձանց միությունները.

ա. որոնք ներկայացնում են 30-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը, և

բ. որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներ են.

2) այլ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց գործունեության հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:

5. Հանձնաժողովի կազմում` որպես ոլորտի շահերը ներկայացնող միավորումներ և ոչ առևտրային կազմակերպություններ կարող են ներգրավվել ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները:

6. Հանձնաժողովի կազմում` որպես ոլորտի շահերը ներկայացնող ներկայացուցիչ ընդգրկվելու հայտերը ներկայացվում են գրավոր` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում սույն կարգի 3-րդ կետում նշված հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հանձնաժողովի քարտուղարությունը հայտի ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և ընդունված որոշման մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին:

8. Հանձնաժողովի կազմում` որպես ոլորտի շահերը ներկայացնող ներկայացուցիչ ընտրելիս հաշվի է առնվում ոչ առևտրային կազմակերպության գործունեության պատմությունը, անդամների կամ շահառուների թիվը, ոլորտում մասնագիտացված գործունեության տևողությունը և արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագիր տրամադրող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:

2. Հավաստագրի տրամադրման մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հավաստագիր, որը հնարավորություն է ընձեռում օգտվելու օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հավաստագրումն իրականացվում է հավաստագրման հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով):

4. Հավաստագրման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով:

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

6. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, որն ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը:

7. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ:

8. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք` հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:

9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում են որոշումն ընդունած հանձնաժողովի անդամների կողմից:

10. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

11. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանձնաժողովի անդամ լինելուց:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ: Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի 2 անգամ անընդմեջ բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը նրան փոխարինելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն կարգի 4-րդ կետով սահմանված հրամանում փոփոխություն իրականացնելու նպատակով:

13. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունն ապահովվում է օրենքի 15-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

14. Հանձնաժողովը գործում է մինչև օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի լրանալը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ՝ քարտուղարություն):

16. Քարտուղարությունը`

1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

3) իրականացնում է հավաստագրման դիմումների ներկայացման կարգի վերաբերյալ խորհրդատվություն.

4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրում է հանձնաժողովի անդամներին.

5) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների քվեարկությունները, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.

6) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծեր.

7) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

8) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և տրամադրումը դիմող տնտեսավարող սուբյեկտներին:

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Տնտեսավարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար թղթային եղանակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում`

1) դիմում՝ հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի, ընդ որում, դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ուղղված ուղեկցող գրությամբ.

2) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով` համաձայն N 2 ձևի.

3) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի ստեղծումը հիմք չի հանդիսացել այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում այլ ընկերության դուստր ընկերություն` համաձայն N 3 ձևի.

4) տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին` համաձայն N 4 ձևի.

5) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները` համաձայն N 5 ձևի (բաժնետիրական ընկերությունների դեպքում ներկայացվում է նաև ընկերության բաժնետերերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպության կողմից տրամադրված բաժնետերերի ցուցակը) և անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները` համաձայն N 5.1 ձևի, կամ հայտարարություն անուղղակի մասնակցություն ունեցող անձանց բացակայության վերաբերյալ` համաձայն N 6 ձևի:

18. Տնտեսավարող սուբյեկտները հավաստագրման համար պարտավոր են դիմել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:

19. Քարտուղարությունը դիմումի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերությունների հայտնաբերման դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:

20. Դիմումատուն կարող է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել քարտուղարություն:

21. Դիմումները համարվում են ընդունված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, որից հետո քարտուղարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է նիստի վերջնական օրակարգը և հրավիրում է հանձնաժողովի նիստ:

22. Նիստի վերջնական օրակարգը, հավաստագրման դիմումները կից փաստաթղթերի հետ միասին քարտուղարությունն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից առնվազն 5 օր առաջ:

 

V. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

23. Հավաստագրի տրամադրումը և փոփոխումը կատարվում է օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

24. Հավաստագրի տրամադրման մասին որոշումը հանձնաժողովն ընդունում է օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

25. Հավաստագիրը հավաստագրի տրամադրման մասին հանձնաժողովի որոշման հետ միասին հանձնաժողովի որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում տրամադրվում է հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտին:

26. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից առնվազն մեկ ամիս առաջ հավաստագրված անձը ներկայացնում է սույն կարգով սահմանված հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները բավարարելու մասին հայտարարություն` համաձայն N 7 ձևի:

27. Հավաստագիրը կարող է փոփոխվել օրենքով սահմանված դեպքերում հանձնաժողովի որոշմամբ: Այս դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել հավաստագրի փոփոխության մասին դիմում` համաձայն N 8 ձևի:

 

VI. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

28. Հավաստագրի տրամադրման մերժումը և գործողության դադարեցումն իրականացվում է բացառապես օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:

29. Հավաստագրի գործողության դադարեցման մասին հարցերը հանձնաժողովը քննարկում է հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի դիմումը կամ խախտման վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

30. Հավաստագրման հանձնաժողովի որոշումների ընդունումից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարության կողմից պատշաճ ձևով՝ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուղարկվում են տնտեսավարող սուբյեկտներին կամ հանձնվում են ստացականով:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

31. Սույն կարգով սահմանված հավաստագրման համար կարող են դիմել նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առավելագույնը 3 ամիս պետական գրանցում (հաշվառում) ունեցող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական գրանցում (հաշվառում) ստացած տնտեսավարող սուբյեկտները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
 _______________________________________________________________________________

 

2. Կազմակերպության գտնվելու (գործունեության) վայրը
______________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, կապի այլ միջոցներ
_______________________________________________________________________________

 

4. Գործունեության տեսակների մանրամասն նկարագրությունը և ուղղությունները` ըստ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի
______________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1) տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին.
 2) տեղեկանք կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ.
 3) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով.
 4) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի ստեղծումը հիմք չի հանդիսացել այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում այլ ընկերության դուստր ընկերություն:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

Պարտավորվում եմ սույն դիմումով և կից փաստաթղթերով ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխման դեպքում դրանց մասին 20-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել հանձնաժողովին:

 

Պարտավորվում եմ պահպանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները: Գիտակցում եմ, որ դրանք չպահպանելը կհանգեցնի հավաստագրի գործողության դադարեցմանը:

 

 _________________________________________________________________

 (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

     _________ _______________ 20 թ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ հավաստագրի գործողության ընթացքում

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

 _______________________________________________________________________________

 

զբաղվելու է միայն հավաստագրում նշված գործունեության տեսակներով:

 

 __________________________________________________________________________

 (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայտարարում եմ, որ

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

 _______________________________________________________________________________

 

չի ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման հիման վրա, ինչպես նաև որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում այլ ընկերության դուստր ընկերություն:

 

 __________________________________________________________________________

 (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Ձև N 4

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

 ___________________________________________________________________________

(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը)

 

աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին

NN
ը/կ

Աշխատողի անունը, ազգանունը

Անձնագրային տվյալները կամ
հանրային ծառայության
համարանիշը

Զբաղեցրած պաշտոնը

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

 __________________________________________________________________________

 (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

     _________ _______________ 20 թ.
 

Ձև N 5

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

կանոնադրական կապիտալում մասնակցության մասին

 

_________________________________________________________

(հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի անվանումը)

NN
ը/կ

Բաժնետոմսերի (բաժնեմասերի)
սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը
(այդ թվում` ներդրումային ֆոնդերի)

Գրանցման հասցեն, անձնագրային տվյալները կամ պետական գրանցման համարը

Բաժնե-տոմսերի (բաժնե-մասերի) քանակը

Այլ կազմակեր-պություններում մասնակցության վերաբերյալ տեղեկությունները

Այլ կազմակերպություն-ների կառավարման մարմիններում ընդգրկվածության մասին տեղեկություններ
(խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, վերստուգիչ հանձնաժողովի անդամ)

           
           

 ___________________________________________

 (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

     _________ _______________ 20 թ.

 

Ձև N 5.1

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի բաժնետոմսերի

 (բաժնեմասերի) սեփականատեր-իրավաբանական անձանց կանոնադրական

կապիտալում մասնակցություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական

անձանց մասին

1. Հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի անվանումը _____________

1.1. Հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) սեփականատեր-իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող
1.1.1. ֆիզիկական անձ-մասնակիցների անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը, հեռախոսահամարը,

____________________________________

____________________________________

1.1.2. Իրավաբանական անձ-մասնակիցների անվանումը, գործունեության վայրը, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրի գրանցման համարը, հիմնական գործունեության իրականացման նկարագիրը

____________________________________

_____________________________________

1.2. Հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) սեփականատեր-իրավաբանական անձի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, բնակության վայրը, անձնագրային տվյալները (իրավաբանական անձանց համար անվանումը, գործունեության վայրը, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրի գրանցման համարը)

_________________________________________

______________________________________

 

2. Տեղեկություններ հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) սեփականատեր-իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակիցների (այդ թվում` ներդրումային ֆոնդերի) վերաբերյալ

2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք 1

Իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, պետական գրանցման համարը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (բաժնետոմսերի (բաժնեմասերի) քանակը)

 

Մասնակցության չափը (%)

1.

     

2.

     
       

2.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

 

 Բնակության վայրը

 

Մասնակցության չափը (բաժնետոմսերի
(բաժնեմասերի) քանակը)

 

Մասնակցության չափը (%)

1.

     

2.

     
       

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված անուղղակի մասնակցության դեպքերից
որևէ մեկն առկա՞ է: Այո □
   Ոչ □
   Այո պատասխանի դեպքում ներկայացնել հիմքերը:

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում ներառվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 Ստորագրությունը _______________  Ամսաթիվը ___________________________
 

(օրը/ամիսը/տարեթիվը)


Կ. Տ. (առկայության դեպքում)

1 Այս դեպքում ներկայացվում են նաև տվյալ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված տեղեկությունները:


 

Ձև N 6

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ես՝ _________________________________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

հայտարարում եմ, որ իմ մասնակցության միջոցով որևէ այլ անձ հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված անուղղակի մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում:

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկատվությունն արժանահավատ է: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել հավաստագրման հանձնաժողովին՝ փոփոխության օրվանից հետո 20-օրյա ժամկետում:

 Ստորագրությունը _______________  Ամսաթիվը ___________________________

Կ. Տ. (առկայության դեպքում)
 

(օրը/ամիսը/տարեթիվը)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

________________________________________________
     (կազմակերպության անվանումը)

հայտարարում է, որ կազմակերպության մասնակցության միջոցով որևէ այլ անձ հավաստագրվող անձի կանոնադրական կապիտալում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված անուղղակի մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում:

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում ներառվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել Հավաստագրման հանձնաժողովին՝ փոփոխության օրվանից հետո 20-օրյա ժամկետում:

Տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը _______________________________

 Ստորագրությունը _______________  Ամսաթիվը ___________________________

Կ. Տ. (առկայության դեպքում)
 

(օրը/ամիսը/տարեթիվը)

 

Ձև N 7

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավաստում եմ, որ

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

 _______________________________________________________________

 

__________ թվականին տրամադրված թիվ _____ հավաստագրի գործողության ընթացքում պահպանել և պարտավորվում է պահպանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները:

 

__________________________________________________________________________

     (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Ձև N 8

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տեղեկացնում եմ, որ _________________________________________________

    (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը)

 

 ------------------ 20 թ. տրված թիվ ------- հավաստագրի գործողության ընթացքում որոշել է զբաղվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` _______________________________________ գործունեության տեսակով (տեսակներով):

  (ներկայացնել գործունեության մանրամասն նկարագրությունը)

 

Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում եմ համապատասխան փոփոխություն իրականացնել հավաստագրում:

 __________________________________________________________________________

    (տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

_________ _______________ 20 թ.

 

  

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_1796

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ________

(հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ)

 Տրված է............. 20  թ.

Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, պետական գրանցման համարը, պետական հաշվառման համարը և ամսաթիվը, գտնվելու (գործունեության) վայրը

 

____________________________________________________________

________________________________________________________________

 

Գործունեության տեսակները ___________________________________________________

 

Սույն հավաստագիրը տրված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:

Հավաստագրի գործողության ժամկետը __ _____20 թ -ից մինչև __ ___20 թ -ը:

 

Դիմում` .................. 20 թ. N .................

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի
տեղակալ

 ____________  ____________  Կ.Տ.
   (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)  





 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

  

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածով սահմանված հավաստագրված անձանց կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:

2. Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ, մինչև յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և սույն որոշման N 6 հավելվածով սահմանված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություններ:

3. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում:

4. Հաշվետվությունը փոստի միջոցով էլեկտրոնային կրիչի վրա լիազոր մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպին նշված ամսաթիվը:

5. Հաշվետվությունը ներկայացվում է հաշվետու կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ:

6. Էլեկտրոնային հաշվետվությունում ներառվող տեղեկությունները լրացվում են միայն հայերեն տառերով` օգտագործելով յունիկոդ (Unicode) ստանդարտի հայկական տառատեսակի նիշեր: Այլ ֆորմատով ներկայացված հաշվետվությունները համարվում են չընդունված և էլեկտրոնային փոստով տեղեկացվում են կազմակերպությանը:

7. Հաշվետվությունը չընդունելու հիմք է սույն կարգի 2-րդ կետի ժամկետի և սույն կարգի պահանջների խախտմամբ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

  

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 312-Ն որոշման

 

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

 

հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների ԵՎ այլ տեղեկությունների վերաբերյալ

(20___թ. ________ կիսամյակի համար)

(վերնագիրը խմբ. 17.12.15 N 1490-Ն)

Իրավա-
բանական
անձի
անվանումը

Գործու-
նեության
տեսակը

Աշխատողների թիվը

Հասույթը
(դրամ)

Արտա-
հանման
ծավալը
(դրամ)

Ռեզիդենտ բաժնեմասի
սեփականատեր
(բաժնետեր, փայատեր)

Ոչ ռեզիդենտ բաժնեմասի
սեփականատեր
(բաժնետեր, փայատեր)

աշխատան-
քային
պայմա-
նագրերով

քաղաքա-
ցիական
իրավական
պայմա-
նագրերով

անունը, ազգանունը կամ անվանումը
(այդ թվում` ներդրումային ֆոնդերի)

մասնակ-
ցության չափը
(տոկոս)

անունը, ազգանունը կամ անվանումը
(այդ թվում` ներդրումային ֆոնդերի)

մասնակ-
ցության
չափը
(տոկոս)

                   
                   
                   

 

Այլ տեղեկություններ`

 

- փաստացի գործում է բացառապես հավաստագրով սահմանված գործունեության տեսակների ներքո.

 

 Այո [  ]

 Ոչ [  ]

 

- աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

 

 Այո [  ]

Ոչ [  ]

 

- հավաստագրի գործողության ընթացքում չի օտարել հիմնական միջոցներ, ինչպես նաև չի կնքել համատեղ գործունեության պայմանագիր.

 

 Այո [  ]

Ոչ [  ]

 

- իր գործունեության արդյունքները չի օտարել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող` ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին` բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի.

 

 Այո [  ]

Ոչ [  ]

 

Հավաստիացնում եմ, որ սույն հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է և արժանահավատ: Գիտակցում եմ, որ կեղծ և (կամ) ոչ արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության:

 

______________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

________ _______________ 20___ թ.

(հավելվածը խմբ. 17.12.15 N 1490-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան