Գլխավոր տեղեկություն
Համար
N 1479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.15/2(545) Հոդ.1138
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 2-րդ կետին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «12» և «8» թվերը համապատասխանաբար փոխարինել «13» և «2» թվերով.

2) 1-ին կետի «դ» ենթակետում «առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ և երրորդ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետից հանել «մաքսային» բառը,

բ. 5-րդ կետից հանել «ու գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը, իսկ «իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության նորմերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշմամբ» բառերով,

գ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Հայտին կից ներկայացվում են ներմուծող կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթերը, որոնք բնութագրում են ներմուծվող ռադիոակտիվ նյութը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքը (արտադրողը, տիպը, ճառագայթային և տեխնիկական բնութագրերը), նշվում են տվյալներ այն մասին, թե կոնկրետ որ կազմակերպության կամ դրա ստորաբաժանման աշխատողներն են աշխատելու այդ նյութերի և սարքերի հետ, որ կազմակերպությունն է ներմուծում և ներմուծման նախատեսվող ժամկետը:

7.2. Եթե ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Եվրոպական հանձնաժողովի կամ օտարերկրյա պետության կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում, ապա ներմուծող կամ արտահանող անձ է համարվում այդ նյութերի կամ սարքերի օգտագործման լիցենզիա ունեցող անձը:»,

դ. 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «դեպքում` նաև» բառերը և ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «բ» ենթակետը,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.

«ե) 1-ին, 2-րդ և 3-րդ դասի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման դեպքում՝ դրանց օգտագործման ժամկետի ավարտից հետո ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերն արտադրողին վերադարձնելու վերաբերյալ պայմանագրի պատճենը:»,

զ. 10-րդ կետում «Առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «Առաջին, երկրորդ և երրորդ» բառերով,

է. 15-րդ կետում «առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ և երրորդ» բառերով.

4) որոշման NN 2 և 3 հավելվածներից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը» բառերը.

5) որոշման N 6 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՂՅՈՒՍԱԿ

ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ
(ԸՍՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

Ռադիոակտիվ
իզոտոպը

1-ին դաս

2-րդ դաս

3-րդ դաս

TBq
(Տերաբեքերել)

Ci
(Կյուրի)

TBq
(Տերաբեքերել)

Ci
(Կյուրի)

TBq
(Տերաբեքերել)

Ci
(Կյուրի)

Am-241

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

6.E-2

2.E-00

Am-241 / Be

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

6.E-2

2.E-00

Cf-252

2.E+01

5.E+02

2.E-01

5.E+00

2.E-02

5.E-01

Cm-244

5.E+01

1.E+03

5.E- 01

1.E+01

5.E-02

1.E+00

Co-60

3.E+01

8.E+02

3.E- 01

8.E+00

3.E-02

8.E-01

Cs-137

1.E+02

3.E+03

1.E+00

3.E+01

1.E-01

3.E+00

Gd-153

1.E+03

3.E+04

1.E+01

3.E+02

1.E+00

3.E+01

Ir-192

8.E+01

2.E+03

8.E- 01

2.E+01

8.E-02

2.E+00

Pm-147

4.E+04

1.E+06

4.E+02

1.E+04

4.E+01

1.E+03

Pu-238

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

6.E-02

2.E+00

Pu-239 /Be

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

6.E-02

2.E+00

Ra-226

4.E+01

1.E+03

4.E-01

1.E+01

4.E-02

1E+00

Se-75

2.E+02

5.E+03

2.E+00

5.E+01

2.E-01

5.E+00

Sr-90 (Y-90)

1.E+03

3.E+04

1.E+01

3.E+02

1.E+00

3.E+01

Tm-170

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

2.E+01

5.E+02

Yb-169

3.E+02

8.E+03

3.E+00

8.E+01

3.E-01

8.E+00

Au-198

2E+02

5.E+03

2.E+00

5.E+01

2.E-01

5.E+00

Cd-109

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

2.E+01

5.E+02

Co-57

7.E+02

2.E+04

7.E+00

2.E+02

7.E-01

2.E+01

Fe-55

8.E+05

2.E+07

8.E+03

2.E+05

8.E+02

2.E+04

Ge-68

7.E+02

2.E+04

7.E+00

2.E+02

7.E-01

2.E+01

Ni-63

6.E+04

2.E+06

6.E+02

2.E+04

6.E+01

2.E+03

Pd-103

9.E+04

2.E+06

9.E+02

2.E+04

9.E+01

2.E+03

Po-210

6.E+02

2.E+03

6.E-01

2.E+01

6.E-02

2.E+00

Ru-106 (Rհ-106)

3.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

3.E-01

8.E+00

Tl-204

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

2.E+01

5.E+02

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 21
Երևան