Գլխավոր տեղեկություն
Համար
N 1486-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2016-21.06.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.01.13/1(544).1 Հոդ.1108.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1486-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների հաստիքացուցակի օրինակելի ձևը, պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անվանացանկում ներառված պաշտոնների նկարագրերը, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներն ու մեխանիզմները:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի՝

1) 1-ին կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դրույթները ոչ օլիմպիական մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ.

2) 2-րդ կետի դրույթները գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշման

 

Լ Ր Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկներում ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպություններում աշխատող՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին համապատասխան պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների համար նախատեսված հատկացումների հաշվին սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոններին` 100 հազ. դրամ.

2) օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչներին` 50 հազ. դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից՝ 4 տարի ժամկետով.

3) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր մարզիկներին` 80 հազ. դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազ. դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից՝ 2 տարի ժամկետով.

4) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկներին` 60 հազ. դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազ. դրամ՝ նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից՝ 1 տարի ժամկետով.

5) աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին` 80 հազ. դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազ. դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից՝ 2 տարի ժամկետով.

6) Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկներին` 60 հազ. դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազ. դրամ, նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից՝ 1 տարի ժամկետով.

7) աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներ դարձած մարզիկներին` 40 հազ. դրամ, իսկ նրանց մարզիչներին` 20 հազ. դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից՝ 1 տարի ժամկետով:

2. ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափին սահմանվում է լրավճար 10 հազ. դրամի չափով, իսկ սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի կամ գրոսմայստերի մարզական կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է լրավճար՝ 1 300 դրամի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան